486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Սարկոզիին՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու դեպքում այդ փաստի ժխտումը քրեականացնելու մասին հայտարարության համար
16:23
07 Հոկտեմբերի 2011

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու դեպքում այդ փաստի ժխտումը քրեականացնելու մասին հայտարարության համար:

Սարկոզին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր այցելելուց հետո լրագրողներին հայտնեց, որ Փարիզը ստիպված կլինի քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը՝ Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը չճանաչելու դեպքում:

«Մենք շնորհակալ ենք, պարոն նախագահ, երեկվա Ձեր խոսքերի համար, որ Դուք արտասանեցիք Ցեղասպանության հուշահամալիրում: Դրանք հայ ժողովրդի հոգուց բխած և շատ ուժեղ խոսքեր էին»,- ասաց նախագահ Սարգսյանն Օգյուստ Ռոդենի հեղինակած հուշարձանի բացման ժամանակ: 

Նախագահը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի ժողովրդին անցած դարասկզբին Հայոց Ցեղասպանության հետևանքով հայրենազրկված հարյուր հազարավոր հայերի ապաստան տալու համար: 

«Մենք շնորհակալ ենք հայ ժողովրդին պատուհասած այդ մեծ աղետն իր իսկական անունով՝ Ցեղասպանություն կոչելու և այն օրենքի ուժով դատապարտելու համար»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը և Ֆրանսիան ամուր կապել է կեսմիլիոնանոց հայկական համայնքը:

«Հայերը Հայաստանում և այլուր սիրում են Ֆրանսիան: Համաշխարհային քաղաքակրթության մեջ անջնջելի հետք թողած ֆրանսիական հարուստ մշակույթն ու արժեհամակարգը հարազատ են հայ ժողովրդին և շատ սիրված նրա կողմից»,- հավելեց նա:  

Հայ նախագահը նաև բարւձր գնահատեց Ֆրանսիայի հետևողական քաղաքականությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում:

«Ֆրանսիան քաղաքական, տնտեսական, մարդասիրական և այլ աջակցություն է ցուցաբերել մեր երկրին անկախության 20 տարիների ընթացքում»,- ընդգծեց Սարգսյանը՝ նշելով նաև Ֆրանսիայի դերը ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություննռրի խորացման և Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման մեջ նրա մասնակցության գործում:

Ֆրանսիան 2001 թ.-ին խորհրդարանի մակարդակով ճանաչել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, սակայն Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը դեռևս ընդունված չէ Սենատի կողմից:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: