486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
«Գոլոր Ռոսիին» առաջարկում է «հայկական պատուհան» բացել իր եթերում
16:01
07 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Գոլոս Ռոսիի» ռուսական պետական ռադիոհեռարձակող ընկերությունը շահագրգռված է իր եթերում «հայկական պատուհանի» բացմամբ, ասել է «Գոլոս Ռոսիի» պետական դաշնային հաստատության, ռուսական պետական ռադիոհեռարձակող ընկերության փոխնախագահ Օլեգ Կուպրիյանովը:

«Մենք հիմնականում եթեր ենք դուրս գալիս ԱՊՀ երկրներում, որոնք աշխարհագրորեն և իրենց հետաքրքրություններով շատ տարբեր են: Ավելի հետաքրքիր լինելու համար կարող էինք այնպիսի պատուհան կազմակերպել, որի համար անհրաժեշտ չեն ոչ մի կազմակերպչական, տեխնիկական և ավելին՝ ֆինանսական ջանքեր: Ամեն ինչ հնարավոր է մեր համագործակցության շրջանակներում», - ասաց նա ուրբաթ «Ռուսալեզու մեդիատարածքը Հայաստանում. ներկան և ապագան» թեմայով կլոր սեղանի ընթացքում:

Որպես հաջող օրինակ՝ Կուպրիյանովը բերեց «Գոլոս Ռոսիի» նախաձեռնությամբ ռուսալեզու հեռարձակողների միջազգային միավորման ստեղծումը:

Այս կապակցությամբ նա ցանկացած ժողովրդի համար կարևորեց բաց լինելու փաստն ու շփման հնարավորությունը:

«Եվ այսօր, երբ մենք որպես կայացած փաստ խոսում ենք այն մասին, որ կան նոր մեդիաներ, երբ իրար են խառնվում ռադիոն և հեռուստատեսությունը, ինտերնետն ու տպագիր մամուլը, դա, վերջիվերջո, լսարանի կողմից տեղեկատվությունից օգտվելու հարմար միջոց է: Այս իմաստով մենք պատրաստ ենք կոնտենտ և ծրագրեր փոխանակել», - ասաց Կուպրիյանովը:

«ՌԻԱ Նովոստի» ռուսական միջազգային լրատվության գործակալության ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաևն իր հերթին նշեց որևէ ոչ կառավարական կազմակերպության կամ հիմնադրամի ստեղծման հնարավորությունն ու նպատակահարմարությունը, որը մշտապես կզբաղվեր ամենօրյա ծրագրերի և հարցերի մշակմամբ ու իրագործմամբ, որոնք բազմաթիվ են տեղեկատվական համագործակցության ոլորտում:

Որպես առաջիններից մեկը՝ նա նշել է ազգային և ռուսալեզու ԶԼՄ-ների լրագրողների որակավորման բարձրացման ծրագրի իրագործման հնարավորությունը:

«Այսօր լիարժեք մուլտիմեդիոն և կոնվերգենտային համաշխարհային լրագրության, համաշխարհային հեռահաղորդակցական և տեղեկատվական համակարգերի լիարժեք թափանցիկության պայմաններում ինձ թվում է, որ այս խնդիրը պարզապես հետաքրքրիր ու արգասաբեր կլիներ՝ գրեթե անսպառ իրագործման համար», - եզրափակեց Կասաևը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։