483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն առաջատարի դիրք է զբաղեցնում Հայաստանի ռուսալեզու մեդիատարածքում. Կասաև
15:34
07 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունն առաջատարի դիրք է զբաղեցնում Հայաստանի ռուսալեզու մեդիատարածքում, ասել է «ՌԻԱ Նովոստի» ռուսական միջազգային լրատվական գործակալության ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաևը:

2005 թ. դեկտեմբերի 8-ին «Նովոստի-Արմենիա» գործակալությունն ու «ՌԻԱ Նովոստի» ռուսական միջազգային տեղեկատվական գործակալությունը ստորագրել են համաձայնագիր՝ տեղեկատվության փոխանակման բնագավառում համագործակցության մասին:

««Նովոստի-Արմենիա» գործընկեր գործակալությունը վեցամյա պատմության ընթացքում կարողացել է այստեղ առաջատար դիրք զբաղեցնել և Հայաստանի ռուսալեզու մեդիատարածքում, և սփյուռքի համատեքստում, ինչը քիչ կարևոր չէ, ինչպես նաև հայալեզու լրատվական հատվածում, որն, անխոս, երկրում գերակա դիրք է զբաղեցնում», - ուրբաթ ասել է Կասաևը Երևանում անցկացվող «Ռուսալեզու մեդիատարածքը Հայաստանում. ներկան և ապագան» թեմայով կլոր սեղանի ընթացքում:

Նա նաև նշել է, որ Երևանում «ՌԻԱ Նովոստիի» մասնաճյուղը ռուսական գործակալության ամենահաջող և լուրջ օտարերկրյա ներկայացուցչություններից է:

Կասաևը նաև նշեց, որ Երևանի մամուլի հարթակում անցկացվող միջոցառումների քանակն ու որակն աճում է ամեն ամիս և տարի:

«Երբ հինգ տարի առաջ այս հարթակը ստեղծվեց, մենք կարծում էինք, թե ամսվա ընթացքում կլինի երկու-երեք միջոցառում: Իրականում, մենք այս թիվը գերազանցեցինք տասնապատիկ անգամ, եթե ոչ ավելի», - ասաց նա՝ երախտագիտություն հայտնելով ՌԴ դեսպանատանն աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև Հայաստանի նախագահի և կառավարության աշխատակազմերին, «որոնք միշտ եղել են հուսալի և հետաքրքիր գործընկերներ»:

Կասաևը նաև նշեց, որ «ՌԻԱ Նովոստին» մտադիր է Հայաստանում իրականացնել մի շարք հետաքրքիր հանրային միջոցառումներ, որոնք նվիրված են տեղեկատվական գործընկերության, միջազգային լրատվական անվտանգության տարատեսակ հարցերին:

«Նովոստի-Արմենիան» գործակալությունը հայկական լրատվական շուկայի առաջատարներից է։ Գործակալության հիմնական նպատակը երկրի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքը լուսաբանելն է:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը 2009 թ.-ից հետևում է հայկական ցանցային ԶԼՄ-ների շրջանում Yandex.ru որոնողական համակարգի վարկածով ինտերնետ-ռեսուրսների մեջբերման վարկանիշին, և այս ողջ ընթացքում կայքը մշտապես զբաղեցնում է առաջին հորիզոնականը հայկական ինտերնետ-ռեսուրսների ցանկում:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը 2009թ. մարտին լավագույնն է ճանաչվել  «Եվրոպական թեմաների մոնիթորինգը հայկական ԶԼՄ-ներում» ծրագրի «Եվրոպական թեմաներն առավել լայնորեն լուսաբանող ԶԼՄ» անվանակարգում: Մրցույթն իրականացվել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից:

2009թ.-ի հուլիսին Business Initiative Directions (BID) միջազգային կազմակերպությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը «Gold» կատեգորիայի Միջազգային աստղ մրցանակ է շնորհել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։