482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Վիեննայի Մխիթարյան Միաբանության 200-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով կանցկացվի Երևանում
13:33
07 Հոկտեմբերի 2011

Վիեննայի Մխիթարյան Միաբանության 200-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով կանցկացվի հոկտեմբերի 10-11-ը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

Գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու Վիեննայի Մխիթարյան Միաբանության աբբահայր ծ. վրդ. Հայր Պողոս Գոճանյանը, լրագրող Բարբարա Դենշերը (Ավստրիա), Վենետիկի Մխիթարյան Միաբանության ընդհանրական աբբահայր Հայր Եղիա ծ. վրդ. Քիլաղպյանը, Լիբանանից Մխիթարյան Միաբանության վարդապետ Հայր Մեսրոպ Թոփալյանը, Կրակովի Յագելոնյան համալսարանի ասպիրանտ Փիրուզա Մնացականյանը (Լեհաստան), Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ.Տաթև վրդ. Հակոբյանը:

Ողջույնի խոսքով հանդես կգան նա7 Հայր Եղիա ծ. վրդ. Քիլաղպյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Տեր Նաթան եպս. Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Բարխուդարյանը:

Մխիթարյան միաբանությունը հիմնվել է 1701թ.-ին Մխիթար Սեբաստացու նախաձեռնությամբ։ 1717 թվից միաբանությունն իր գործունեությունը շարունակում է Վենետիկյան Սուրբ Ղազար կղզում, որը ժամանակին Իտալիայի արքայից, որպես նվիրատվություն, ստացել էր Ղազար անունով մի հայ բարերար՝ հիվանդ երեխաներին անվճար բուժելու և այլ բարեգործությունների դիմաց, ի նշան երախտիքի։

Մխիթարյաններն անգնահատելի դեր են խաղացել հայկական բանասիրության և եկեղեցական-ֆեոդալական գրականության զարգացման հարցում՝ հայկական գրականությունում դառնալով կլասիցիզմի հիմնադիրները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: