487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
«Արևելյան գործընկերության» շրջանակներում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Երևանում
19:03
06 Հոկտեմբերի 2011

Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ու Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Վաչե Քալաշյանը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և ԶԼՄ-ների վարչությունից:

Վահան Հովհաննիսյանը բարձր է գնահատել համագործակցությունը հասարակական սեկտորի հետ` նշելով, որ «Եվրանեսթ» ԽՎ-ին անդամակցության կես տարվա ընթացքում արդեն հաջողվել է երկու աշխատանքային քննարկում անցկացնել ազգային պլատֆորմի հետ:

Պատվիրակության ղեկավարի խոսքերով՝ քաղաքացիական հասարակության հետ այսպիսի լայն համագործակցության նախադեպ «Եվրանեսթ» ԽՎ-ում դեռ չկա:

Հովհաննիսյանը նշել է, որ ժամանակն է փաստաթղթով և նոր ձևաչափով ամրագրել խորհրդարանական պատվիրակության և ազգային պլատֆորմի շարունակական 

Քալաշյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը գործընթացին աջակցելու, առաջարկներին արձագանքելու համար: Նրա բնորոշմամբ` ստորագրված հուշագիրը կնպաստի թե հասարակության կոնսոլիդացիային ու համերաշխությանը, և թե կհանգեցնի նոր գաղափարների:

Նա նշել է, որ փոխըմբռնման հուշագիրը  ողջ հասարակության սեփականությունն է, այն բաց է բոլոր ցանկացողների համար:

Հուշագրում ամրագրված են համագործակցության հիմնական նպատակները, ուղղությունները, սկզբունքները, կողմերի պարտավորությունները:

Նշված է հինգ նպատակ` կառավարման համակարգում կոռուպցիայի նվազեցում, պայքար քաղաքացիական ազատությունների եւ իրավունքների սահմանափակումների դեմ, ԵՄ առջև ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների մասին իրազեկում, եվրոպական արժեքների տարածում, նաև` ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև կնքված կամ կնքվելիք պայմանագրերից բխող օրենսդրության մշակում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։