478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+30
Եղանակը Երևանում
Հայ
Պերմի երկրամասը պատրաստ է մշակութային ոլորտում Հայաստանի հետ շփման հարթակ դառնալ. փոխմարզպետ
17:45
06 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Պերմի երկրամասը պատրաստ է մշակութային ոլորտում Հայաստանի հետ շփման հարթակ դառնալ, հինգշաբթի Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Պերմի երկրամասի փոխմարզպետ Բորիս Միլգրամը:

Միլգրամը և «Պերմի սպիտակ գիշերներ» փառատոնի նախագահ Վերոնիկա Վայսմանը Երևանում են HighFest թատերական փառատոնի ղեկավարության հրավերով: Այցի շրջանակներում նրանք կհանդիպեն Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ և կքննարկեն համագործակցության հնարավորությունները:

«Ինչի՞ մասին կարելի է խոսել նախարարի հետ: Դե, իհարկե, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գործընթացների: Առաջինը, ինչն աչքի է ընկնում, էքսպերիմենտալ արվեստի մեր ունեցած մեծ խնդիրներն են, իսկ դուք էլ, հավանաբար, ձեր խնդիրներն ունեք... Մենք ունենք դիզայնի կենտրոն, որն արդյունավետ է աշխատում: Մենք կարող ենք նախագծեր փոխանակել»,- ասել է Միլգրամը:
 
Նա ընդգծեց, որ Պերմում, ինչպես Ռուսաստանի բազմաթիվ այլ մարզերում, բավականին մեծ հայկական համայնք կա, որը կարևորագույն ներդրում ունի մշակույթի և արհեստների զարգացման գործում:
 
Փոխմարզպետը հայտարարեց, որ ներկայում Պերմի երկրամասն ակտիվորեն փորձում է միանալ ԵՄ-ի «Եվրոպայի մշակութային մայրաքաղաքներ» մշակութային ծրագրին:
 
Նա կիսվեց նաև Հայաստանի մասին իր տպավորություններով, որտեղ այցելել է առաջին անգամ: Հատկապես փոխմարզպետի հիացմունքին են արժանացել երևանյան քանդակներն իրենց յուրահատկությամբ և գեղեցկությամբ: «Դրանք «բարի նախանձ» են առաջացնում»,- խոստովանեց Միլգրամը:
 
«Պերմի սպիտակ գիշերներ» փառատոնի նախագահ Վերոնիկա Վայսմանն իր հերթին նշեց, որ մշակույթը հրաշալի միջոց է նաև քաղաքական, առևտրական կապերի և շփումների զարգացման համար:
 
Նա պատմեց, որ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները ոչ միայն մշակույթի, այլ նաև զբոսաշրջության ոլորտում հայկական մի քանի տուրօպերատորների հետ, սակայն դժգոհեց այն փաստից, որ ռուսական ծայրամասերում հյուրանոցային ծառայությունները հաճախ ավելի թանկ են, քան խոշոր քաղաքներում:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: