483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ՍԴ-ն նախորդ 3,5 տարիների ընթացքում մի շարք օրենքների դրույթների ոչ սահմանադրական լինելու մասին 43 որոշում է ընդունել
15:07
06 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի Սահմանադրական դատարանը վերջին 3,5 տարիների ընթացքում մի շարք օրենքների դրույթների՝ Սահմանադրությանը չհամապատասխանելու մասին 43 որոշում է ընդունել, հինգշաբթի հայտարարեց ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ ՍԴ կազմավորման 15-ամյակին նվիրված Երևանյան 16-րդ միջազգային խորհրդաժողովում:
Նրա խոսքով՝ մեծ մասը՝ 90 տոկոսը, նմանատիպ որոշումներ են ընդունվել քաղաքացիների հայցերի արդյունքում: Մի շարք դեպքերում ՍԴ-ին են դիմել նախագահը և Օմբուդսմենը:

Հարությունյանն ընդգծեց, որ Հայաստանի Սահմանադրական դատարան դիմելու իրավուն ունեցող գործող ինստիտուտները հաճախ զերծ են մնում դրանից:

«Պատճառները տարբեր են: Առայժմ չկա սահմանադրական կուլտուրա, դիմող սուբյեկտները չեն խորացել սահմանադրականության նրբությունների մեջ: Առկա են նաև քաղաքական գործոններ, մասնավորապես, խորհրդարանին վերաբերող (որի կազմի 1/5-ն իրավունք ունի դիմելու ՍԴ)»:

Նախագահից, խորհրդարանից և Օմբուդսմենից բացի, Սահմանադրական դատարան կարող են դիմել նաև Գլխավոր դատախազը և դատավորները:
Դատարանների հարցում, Հարությունյանի խոսքով, անհեթեթ իրավիճակ է առաջացել: Մասնավորապես, ըստ նրա, դառավորները հաճախ մերժում են օրենքի այս կամ այն դրույթի սահմանադրականության բողոքարկման քաղաքացիների միջնորդությունը՝ ինքնուրույն լուծելով Սահմանադրականությանը դրանց համապատասխանելու հարցը:

«Եթե դրանք առանձին դեպքեր լինեին, ապա այդ հարցը կարելի կլիներ շրջանցել, բայց մենք արդեն 43 որոշում ենք ընդունել, որոնք օրենքի դրույթը ոչ սահմանադրական են ճանաչել: Հաճախ նման պրակտիկան թույլ չի տալիս քաղաքացուն վերականգնել իր իրավունքները, և այստեղ առաջանում է անվստահություն դատական համակարգի նկատմամբ»,- ասաց Հարությունյանը:

Միաժամանակ, նրա խոսքով, Հայաստանում ձևավորվել է սահմանադրական իրավունքի ինքնուրույն և ակտիվ համակարգ: Նա նշեց ՍԴ-ի ծանրակշիռ դերը սահմանադրական գործընթացներում, հավելելով, որ առանցքային շատ լուծումներ սահմանադրական բարեփոխումների ընթացքում հիմնվել են դատարանի իրավական մոտեցումների վրա: Նույն մոտեցումները հաշվի առնելով՝ իրականացվում են օրենսդրական փոփոխությունները:

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն, գնահատելով ՍԴ-ի 15-ամյա գործունեությունը, իր հերթին նշեց, որ առաջին տարիները ծանր էին, ինչպես և հատուկ է նոր կառույցներին:

 «Բայց շատ արագ Գագիկ Հարությունյանի հմուտ ղեկավարությամբ Սահմանադրական դատարանը կարողացավ թե Հայաստանում, թե միջազգային ասպարեզում իրեն դրսևորել որպես աեաջին հերթին Սահմանադրական Հայաստանը պաշռպանող դատարան»,- ասաց նա:
Նա նշեց նաև, որ ժողովրդավարությունն անվերջանալի գործընթաց է: «Ժողովրդավարությունը մարդիկ են իրականացնում: Ինչպես բոլոր մարդկային գործերը, այն երբեք չի կարող վերջանալ: Մենք չենք կարող հույս դնել ասռվածային ժողովրդավարության վրա: Ժողովրդավարությունն անվերջանալի գործընթաց է, որը միշտ պետք է կատարելագործվի, հաշվի աենի հասարակության կարիքները և զարգանա դրանց հետ»,- ասաց Բուքիքիոն:

Խորհրդաժողովի ընթացքում Բուքիքիոն պարգևատրեց Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահին Վենետիկյան հանձնաժողովի մեդալով:

Պարգևը շնորհվում է հանձնաժողովի այն անդամներին, ովքեր աշխատել են կառույցում ավելի քան տասը տարի և ներդրում են ունեցել օրենքի գերակայության ապահովման գործում:
Հայաստանի ՍԴ, Վենետիկյան հանձնաժողովի, Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների համաժողովի կողմից Երևանում մեկնարկած խորհրդաժողովին մասնակցում են 26 երկրների ներկայացուցիչներ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: