484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
«Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի ժամանման սրահն ընդունել է «Դոմոդեդովոյից» ժամանած առաջին ուղևորներին
19:32
05 Հոկտեմբերի 2011

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալի ժամանման սրահը շահագործման է հանձնվել, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Նոր սրահի առաջին այցելուները դարձել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Երևան ժամանած ավիաչվերթի ուղևորները:
«Զվարթնոց» օդանավակայանի նոր ուղևորային համալիրի (որի շինարարության համար 160 մլն դոլար էր ներդրվել) բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ:

Ինչպես չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի օդանավակայանի գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը, այսուհետ Հայաստան ժամանող բոլոր ավիաչվերթերի ուղևորներն օգտվելու են ժամանման նոր սրահից:
«Նոր տերմինալի այդ հատվածը տարբերվում է ոչ միայն ընդարձակ տարածքով, այլ նաև հարմար է դիմավորողների համար, մասնավորապես՝ սրահում անվճար Wi-Fi է ապահովված»,- ասաց նա:

Ըստ Շխյանի, սրահում գործում է երկու բանկային մասնաճյուղ, «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունք, հայտնի ապրանքանիշեր ներկայացնող առևտրային խանութներ, առանձին տարածք է հատկացված տաքսի ծառայությունների համար:
«Սա 21-րդ դարի օդանավակայանի լավագույն չափանիշներից մեկն է: Այստեղ ժամանած ուղևորները կարող են համեմատել Երևանի օդանավակայանն այլ օդանավակայանների հետ և զգալ ակնհայտ առավելությունը»,- ընդգծեց նա:
Շխյանն ավելացրեց, որ նոր տերմինալի թռիչքի սրահը շահագործման կհանձնվի մեկ ամսից:

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն իր հերթին նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալը ոչնչով չի զիջում այլ երկրների օդանավակայաններին՝ շահավետորեն տարբերվելով հարմարավետությամբ:
«Նոր օդանավակայանը նպաստում է զբոսաշրջիկների ներգրավվածությանը Հայաստան, քանի որ մարդը երկրի մասին կարծիք է կազմում դեռ ինքնաթիռից և օդանավակայանից: Մեր նոր օդանավակայանը հարմար է նրանով, որ այստեղից մինչև մեքենան ընկած ճանապարհը 20 մետր է, այն ժամանակ, երբ այլ երկրներում ստիպված ես լինում երկար գնալ մինչև ավտոկայանը»,- հայտնեց Բաղդասարովը:

Նոր տերմինալի շահագործումից հետո «Զվարթնոց» օդանավակայանը կարող է սպասարկել օրական մինչև 3,5 մլն ուղևորի՝ նախկին 1,6 մլն-ի դիմաց: Ուղևորների գրանցման համար CUTE ժամանակակից տեխնոլոգիաներով սարքավորած սեղանների թիվն ավելացել է՝ 21-ից հասնելով 46-ի, ինչը թույլ կտա խուսափել հերթերից:

Ուղևորային նոր համալիրի ժամանման և մեկնման նոր հասարակական սրահների և ավտոկանգառի շենքի շինարարությունը տեղի է ունեցել 2008-2011 թթ.: Համալիրի շենքի ընդհանուր տարածքը 34.000 քմ է, իսկ նոր, 600 մեքենաների համար նախատեսված ավտոկանգառի տարածքը` 20.000 քմ:
«Հայաստան-միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման  պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին։
Ձեռնարկության սեփականատերն է Նյու Յորքի հոլդինգային ձեռնարկությունը, որի արժեթղթերի 100%-ը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։