478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մտադիր է ԳՄՕ-ի օգտագործման վերահսկողության մեխանիզմներ ներդնել
15:02
05 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների օգտագործման մասին» օրինագիծը, որը ԳՄՕ պարունակող արտադրանքի վերահսկողության մեխանիզմներ է սահմանում, առաջիկայում կներկայացվի Հայաստանի խորհրդարանի քննարկմանը, չորեքշաբթի տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության ղեկավար, պրոֆեսոր Արտաշես Զիրոյանը:

Ինչպես հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը, փորձագետը նշել է, որ այսօրվա դրությամբ այս ոլորտում վերահսկողության մեխանիզմներ չկան՝ ավելացնելով, որ Հայաստանում նմանատիպ արտադրանքի շրջանառության մասին տեղեկատվություն չունի:

«Օրենքը կարգավորելու է ԳՄՕ-ի ստացման, մշակման, պահպանման, տեղափոխման, ներկրման և արտահանման հետ կապված գործընթացները», - նշել է գործակալության ղեկավարը:

Նա ավելացրել է, որ օրինագիծը Ազգային հանձնաժողովի, որը բաղկացած է 18 մարդուց (որոնց թվում են ՀԿ-ների ներկայացուցիչները), ինչպես նաև փորձագիտական խմբի ստեղծում է նախատեսում: Փաստաթղթով կսահմանվեն երկարատև ժամանակահատվածները ԳՄՕ-ի ներկրման դեպքում փաստաթղթերի փաթեթի ստացման, ներկայացման և ուսումնասիրման համար:

Ռիսկերի գործոններին համապատասխան՝ նախատեսվում է ԳՄՕ-ներ օգտագործել մեկուսացված համակարգում՝ փորձերի և գիտական նպատակներով կիրառման համար:

Զիրոյանը նշեց, որ այս ոլորտում գործունեություն կիրականացնեն միայն իրավաբանական անձինք, ովքեր ունեն աշխատանքի համապատասխան փորձ և որակավորում:

«Մեզ համար առաջնահերթությունը կենսաբազմազանության, շրջական միջավայրի և մարդկանց առողջության պաշտպանությունն է, այլ ոչ թե ակնկալվող օգուտը», - ասաց գործակալության պետը:

Նա հույս հայտնեց, որ օրենքը հավանության կարժանանա մինչև 2012 թվականը, ինչից հետո կընդունվեն ենթաօրենսդրական ակտերը, որոնք մանրամասն կարգավորում են ԳՄՕ-ների հետ կապված բոլոր գործընթացները:

Զիրոյանը նշեց, որ ԳՄՕ-ների օգտագործման գլխավոր պատճառը աշխարհում բնակչության աճն է, որը հասնում է 7 միլիարդի և այդ աճի հետևանքով առաջացած պարենային ապահովման խնդիրը: Նա ավելացրեց, որ ողջ աշխարհում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող կուլտուրաներին դասվում է շուրջ 60 մլն հեկտար, մասնավորապես՝ լոլիկը, կարտոֆիլը, եգիպտացորենը, սոյան, բամբակը, բրինձը:

Նա տեղեկացրեց, որ ԱՄՆ-ում ԳՄՕ պարունակող գյուղատնտեսական արտադրանք աճեցնում են 40 մլն հեկտար տարածքում, Արգենտինայում՝ 14 մլն հեկտար տարածքում, Կանադայում և Չինաստանում՝ 3 մլն հեկտար տարածքում:

Զիրոյանը նշեց, որ փորձագիտական հանրությունում ԳՄՕ-ի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, մասնավորապես կարծիք կա, թե կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխությունները կարող են սպառնալ շրջակա միջավայրին և կենդանի օրգանիզմներին:

Նա նաև հիշեցրեց, որ հայ գիտնականները դեռևս 80-ականներին ԳՄՕ պարունակող ծխախոտ և գետնախնձոր էին ստանում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: