486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԻՆ-ը փնտրում է Հայաստանի հյուսիսում սողանքային գոտում հայտնված կցորդով բեռնատարների վարորդներին
14:27
05 Հոկտեմբերի 2011

ՀՀ ԱԻՆ-ը փնտրում է ՀՀ Տավուշի մարզում սողանքային գոտում հայտնված կցորդով բեռնատարների վարորդներին, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«ԱԻՆ օպերատիվ շտաբից տեղեկություն է ստացվել, որ շտապ անհրաժեշտ է գտնել սողանքային գոտում հայտնված մեծ, կցորդով  բեռնատարների վարորդներին», - նշվում է տեղեկատվության մեջ:

 

ԱԻՆ-ը խնդրում է վերոնշյալ վարորդներին և բոլոր նրանց, ովքեր գիտեն նրանց գտնվելու վայրը կամ ունեն որևէ տեղեկություն սողանքային գոտում հայտնված մեծ, կցորդով բեռնատարների վարորդների վերաբերյալ, շտապ զանգահարել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործող «թեժ գծի» հեռախոսահամարներով` 911,  010-52-96-90 , 010-36-02-97 , 060­44­02­38:

Ըստ վերջին տվյալների՝ ուղղաթիռների օգնությամբ սողանքի տակից հանվել է ութ ավտոմեքենա:

Կիրակի Այրում երկաթուղային կայանին հարող ճանապարհին (հայ-վրացական սահմանից ոչ հեռու) 130 մետր երկարությամբ և 60 մետր բարձրությամբ սողանքային զանգվածներ են իջել: Սողանքի տակ են հայտնվել 35 ավտոմեքենաներ:

Մինչ այս պահն անհետ կորած է համարվում հինգ մարդ՝ Վրաստանի երկու քաղաքացիներ՝ 1992 թ. ծնված Արթուր Հակոբյանը և 1949 թ. ծնված Գուրգեն Հակոբյանը, Երևանի բնակիչներ Արմեն և Մեխակ Սորսումատյանները (1973 և 1964 թթ. ծնված) և Լճկաձոր գյուղի բնակիչ (որի մոտակայքում է տեղի ունեցել սողանքը)՝ 1939 թվականի ծնված Նորիկ Միրզոյանը:

ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ շուտով նախատեսվում է որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջոցները: Անցած երկու գիշերվա ընթացքում  երկաթուղու ուժերով արդեն իսկ ապահովվել է սողանքի գոտու լուսավորությունը, ինչը զգալիորեն օգնել է որոնողական աշխատանքներին:

Սողանքի հետևանքով Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհն անանցանելի է դարձել, ինչի կապակցությամբ իշխանությունները բնակիչներին առաջարկում են անհրաժեշտության դեպքում օգտվել Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն շրջանցիկ ճանապարհից: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։