483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
Օհանյանը կմասնակցի Աֆղանստանում իրականացվող առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների նիստին
14:20
05 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողություններին մասնակցող պետությունների ձևաչափով ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հինգշաբթի կայանալիք նիստի ընթացքում կքննարկվեն Աֆղանստանում տիրող իրավիճակը, դաշինքի հետագա ռազմավարությունը և իրականացվող գործողություններին վերաբերող այլ հարցեր:

Նույն օրը Օհանյանը կմասնակցի Աֆղանստանի միջազգային անվտանգության ուժերում Գերմանիայի հրամանատարության ներքո գործող Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների ձևաչափով ոչ պաշտոնական հանդիպմանը:

Այցի շրջանակներում նախատեսված են նաև Սեյրան Օհանյանի երկկողմ ձևաչափով հանդիպումները Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի, Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի և գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների հետ:

Հայկական զինվորական համակազմը Աֆղանստանում գործունեություն է իրականացնում Կունդուզ արվարձանում գերմանական ղեկավարության ներքո ISAF Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության կազմում 2010 թվականից։

Հայաստանն ավելացրել է Աֆղանստանում իր խաղաղապահների թիվը՝ Մազարի-Շարիֆում տեղակայելով 81 զինծառայողներից բաղկացած համակազմն ու ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելությունում ներկայացնելով հինգ հրահանգիչ:

Ներառյալ Կունդուզում այս պահին տեղակայված համակազմը (40 զինծառայող)՝ Աֆղանստանում գերմանական հրամանատարության օպերատիվ ղեկավարության տակ է գտնվում 123 հայ զինվոր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։