477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Քուվեյթի դեսպանություն է ծրագրվում բացել Հայաստանում
14:14
05 Հոկտեմբերի 2011

Քուվեյթ Պետության դեսպանություն կբացվի Հայաստանում, չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

«Արդեն մեկ տարուց ավելի է` Հայաստանը դեսպանություն ունի Քուվեյթում, և ահա քուվեյթյան կառավարությունը որոշել է բացել իր դեսպանությունը Երևանում: Հույս ունեմ, որ մինչև ընթացիկ տարվա ավարտը Քուվեյթի նորանշանակ դեսպանն իր գործունեությունը կսկսի մեր երկրում»,- ասաց Գևորգյանը Երևանում անցկացված հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտին:

Ըստ նրա` վերջին տարիներին հայկական իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում Արաբական ծոցի երկրների հետ պաշտոնական հարաբերությունների հաստատմանը: «Ըստ էության՝ Քուվեյթն Արաբական ծոցի առաջին երկիրն է, որի հետ Հայաստանը պաշտոնական հարաբարություններ է հաստատել»,- նշեց նա:

Քուվեյթի ֆինանսների նախարար Մուսթաֆա Ջասեմ ալ Շամալին իր հերթին նշեց, որ քուվեյթական իշխանությունները շահագրգռված են Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմամբ, քանի որ դա քուվեյթյան ժողովրդի շահերից է բխում:

«Նախագահ Սարգսյանի այցը Քուվեյթ 2009 թվականին մեր երկրների միջև հարաբերությունների հաստատման հիմք դրեց: Մեզ դեռ երկար ճանապարհ է պետք անցնել, սակայն կանենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Քուվեյթի միջև ամուր փոխհարաբերություններ հաստատվեն` հանուն հայ և քուվեյթցի ժողովուրդների»,- ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ Քուվեյթը ցանկանում է օժանդակություն ցուցաբերել Հայաստանին այն ոլորտներում, որոնք հայկական պետությունը դեռ պետք է զարգացնի:

«Մասնավորապես, մենք շահագրգռված ենք տրանսպորտային ոլորտով: Մեծ նշանակություն ենք տալիս դեպի հարավ ձգվող երկաթուղուն, որը կարող է ծառայել ինչպես Հայաստանի, այնպես էլ Քուվեյթի տնտեսությանը»,- նշեց նա:

Քուվեյթի կառավարական պատվիրակությունն ալ Շամալիի գլխավորությամբ հոկտեմբերի 3-ից Հայաստանում է գտնվում` տնտեսության և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարների քննարկման համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: