478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիացի երգչուհի Էլոդի Ֆրեժեն համերգով կունենա Երևանում՝ ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ
19:51
04 Հոկտեմբերի 2011

Ֆրանսիացի երգչուհի Էլոդի Ֆրեժեն (Elodie Frege) յուրահատուկ համերգ կներկայացնի Երևանի բնակիչներին՝ ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ, երեքշաբթի հայ-ֆրանսիական բիզնես ակումբի բացման առթիվ անցկացված միջոցառման ընթացքում հայտնել է  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի «Գաֆեսչյան» արվեստի կենտրոնի տարածքում և բաց կլինի բոլոր ցանկացողների համար:

«Համերգի ժամանակ կհնչեն ինչպես երիտասարդ, այնպես էլ արդեն հայտնի կոմպոզիտորների հայտնի ֆրանսիական երգեր: Միջոցառումը նվեր կդառնա Երևանի ողջ բնակչության համար՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան կայանալիք պետական այցի նախաշեմին»,- ասել է դեսպանը:

Բացի ֆրանսիացի երգչուհուց, համերգին կմասնակցեն հայկական էստրադայի աստղերը և Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, ովքեր 20 հիթեր կկատարեն անկախության 20-ամյակի պատվին:

Էլոդի Ֆրեժեն ֆրանսիացի երգչուհի է, երգերի երաժշտության և բառերի հեղինակ: Նա ֆրանսիական երրորդ Star Academy-ի հաղթողն է:

2011թ.-ի սեպտեմբերին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ ստեղծված բիզնես ակումբի հիմնադիրն է ֆրանսիացի և հայ գործարարների խումբը: 

Հիմնադիրների թվում են՝ Արման Ֆինարբասին (Grand Thornton), Ստեփան Գիշյանը (Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ), Պատրիկ Լորենը («Հայջրմուղկոյուղի»), Բրունո Դյութուան (Օrange Armenia), Ստեփան Բարաքյանը (Վերիտաս գրասենյակ), Ֆրեդ Դավլաթը (Մայրենի լեզու), Դիդիե Գիոնեն (Բաղդասարով Կրիստալ Գրուպ):

Հայ-ֆրանսիական բիզնես ակումբը, մասնավորապես, ֆրանսիական մասնակցությամբ ձեռնարկությունների ներկայացուցիչների հանդիպման վայր է: Ակումբում թեմատիկ հանդիպումներ, միջոցառումներ, զարգացման ծրագրեր կանցկացվեն:

Ակումբի առաքելությունն է ֆրանսիական բիզնես հանրության դիրքերի, առևտրատնտեսական հարաբերությունների, Հայաստանի և Ֆրանսիայի միջև գիտատեխնիկական փոխանակմանն աջակցելը և ամրապնդելը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: