478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում գրագողերը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն. գիտնական
18:28
04 Հոկտեմբերի 2011

Հայաստանում գրագողերի դեմ պայքարի արդյունավետ միջոցը քրեական պատիժն է, որը գրեթե չի կիրառվում, կարծում է Երևանի Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը:

«Օրենքը պատիժ է սահմանել, որը չի կիրառվում: Գրագողության համար նախատեսված է մինչև 2 տարի ազատազրկում՝ Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածով (հեղինակային և հարակից իրավունքները խախտելը): Դա քրեորեն պատժվող հանցագործություն է»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խուդոյանը:

Նա ընդգծեց, որ եթե քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը  սկսվի և գոնե մի քանի գրագող պատժվի, ապա նման իրավախախտումների դեպքերը կկրաճտվեն:

Այդ երևույթի դեմ պայքարի այլ միջոցների թվում, Խուդոյանը նշել է նաև Ինտերնետում հակագրագողության ծրագրի ներմուծումը՝ նշելով, որ այն գիտնականների գիտական աշխատանքների տեքստերը մշակելու և համեմատելու ունակության շնորհիվ ցանցում հեշտությամբ գտնում է նման դեպքերը:

Միաժամանակ Խուդոյանն ընդգծեց, որ հայերեն լեզվով հայ գիտնականների գիտական աշխատանքներում գրագողության բացահայտումը քիչ հնարավորություններ ունի, քանի որ այդ աշխատանքները գրեթե չեն հրապարակվում Ինտերնետում:

Հոգեբանը նաև ընդգծեց հատուկ կայքի ստեղծման անհրաժեշտությունը, որը կզբաղվեր հեղինակային իրավունքների կարգավորմամբ:

Նա ընդգծեց, որ այսօրվա դրությամբ գրագողությունը հատկապես տարածված է հասարակական գիտություններում, մասնավորապես՝ իրավագիտության, հոգեբանության մեջ, սակայն որոշ դեպքերում գրագողերը ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվում:

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի  թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանն իր հերթին տեղեկացրեց, որ գրագողության մակարդակն աննշան է բնական գիտությունների՝ մասնավորապես ֆիզիկայի ոլորտում:

Իշխանյանը տեղեկացրեց, որ մի քանի տարի առաջ ֆիզիկոսների մեջ «ինքնագրագողության» միայն մեկ դեպք է գրանցվել: Նա ավելացրեց, որ դրանով տարված գիտնականը զրկվել էր դրամաշնորհներ ստանալու հնարավորությունից:

Ընդհանուր առմամբ գիտնականները կարծում են, որ ամենից հաճախ գրագողությունը հանդիպում է բակալավրների և մագիստրանտների աշխատանքներում, և նման դեպքում խնդրի միակ լուծումը պարզապես աշխատանքն ընդունելու մերժումն ու անբավարար գնահատականն է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: