487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-6
Եղանակը Երևանում
Հայ
Ուղղաթիռի օգնությամբ սողանքի գոտուց հաջողությամբ դուրս բերվեց ևս երկու մարդատար ավտոմեքենա. դրանցում մարդիկ չկան. ԱԻՆ
17:05
04 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարարության ուղղաթիռի օգնությամբ սողանքի գոտուց հաջողությամբ դուրս բերվեց ևս երկու մարդատար ավտոմեքենա. դրանցում մարդիկ չկան, հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Կիրակի Այրում երկաթուղային կայարանին հարող ճանապարհին (հայ-վրացական սահմանից ոչ հեռու) 130 մետր երկարությամբ և 60 մետր բարձրությամբ սողանքային զանգվածներ են իջել: Սողանքի տակ են հայտնվել 35 ավտոմեքենաներ:

ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող ՄԻ-8 ուղղաթիռի օգնությամբ սողանքի գոտուց հաջողությամբ դուրս բերվեց ևս երկու մարդատար ավտոմեքենա` «ՎԱԶ 2106» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշների: Մի քանի րոպե առաջ ՊՆ պատկանող ուղղաթիռը կույտի տակից դուրս էր բերել առաջին ավտոմեքենան:

«Անհայտ կորած անձանցից ոչ ոք չի եղել ավտոմեքենաներում: Մեքենաները նախապես ստուգվում են դրանցում հնարավոր տուժածների առկայության համար, որից հետո վերև են հանում ուղղաթիռի օգնությամբ»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն իրավիճակը մեկնաբանեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փոխտնօրեն Նիկոլայ Գրիգորյանը, ով գտնվում է դեպքի վայրում:

ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ շուտով նախատեսվում է որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջոցները: Անցած երկու գիշերվա ընթացքում  երկաթուղու ուժերով արդեն իսկ ապահովվել է սողանքի գոտու լուսավորությունը, ինչը զգալիորեն օգնել է որոնողական աշխատանքներին:

Ներկայումս նորոգվում է սողանքային գոտու հարևանությամբ գտնվող կամուրջը: Դրա վրայով դեպքի վայրին կարող է մոտենալ նաև երկաթուղային կռունկը, որը նույնպես պիտի օգտագործվի հողազանգվածի տակ մնացած ավտոմեքենաները դուրս բերելու համար:

Մինչ այս պահն անհետ կորած է համարվում հինգ մարդ՝ Վրաստանի երկու քաղաքացիներ՝ 1992 թ. ծնված Արթուր Հակոբյանը և 1949 թ. ծնված Գուրգեն Հակոբյանը, Երևանի բնակիչներ Արմեն և Մեխակ Սորսումատյանները (1973 և 1964 թթ. ծնված) և Լճկաձոր գյուղի բնակիչ (որի մոտակայքում է տեղի ունեցել սողանքը)՝ 1939 թվականի ծնված Նորիկ Միրզոյանը:

Սողանքի հետևանքով Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհն անանցանելի է դարձել, ինչի կապակցությամբ իշխանությունները բնակիչներին առաջարկում են անհրաժեշտության դեպքում օգտվել Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն շրջանցիկ ճանապարհից:

ՀՀ ԱԻՆ-ը դեռևս սեպտեմբերի 30-ին հայտարարել էր, որ Երևան-Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում ակտիվացել են սողանքային երևույթները, և 3000 խմ ծավալով հողազանգված սահել է ավտոճանապարհին: Ճանապարհը բացվել է, սակայն սողանքի վտանգը պահպանվում էր:

Բնական աղետի ազդանշանի ստացումից անմիջապես հետո Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ սողանքի գոտում գտնվող մարդկանց աջակցություն ցուցաբերելու նպատակով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: