480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ՊՆ ուղղաթիռը սողանքի գոտուց դուրս է բերել առաջին ավտոմեքենան
16:31
04 Հոկտեմբերի 2011

ՀՀ ՊՆ ուղղաթիռը երկրի հյուսիսում տեղի ունեցած սողանքի գոտուց դուրս է բերել առաջին ավտոմեքենան, հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Կիրակի Այրում երկաթուղային կայանին հարող ճանապարհին (հայ-վրացական սահմանից ոչ հեռու) 130 մետր երկարությամբ և 60 մետր բարձրությամբ սողանքային զանգվածներ են իջել: Սողանքի տակ են հայտնվել 35 ավտոմեքենաներ:

«Ուղղաթիռի օգնությամբ սողանքի գոտուց դուրս բերվեց առաջին` «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան և տեղափոխվեց անվտանգ տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Անհայտ կորած անձանցից ավտոմեքենայում գտնվելու մասին ոչ մի տեղեկատվություն չկա:

Մինչ այս պահն անհետ կորած է համարվում հինգ մարդ՝ Վրաստանի երկու քաղաքացիներ՝ 1992 թ. ծնված Արթուր Հակոբյանը և 1949 թ. ծնված Գուրգեն Հակոբյանը, Երևանի բնակիչներ Արմեն և Մեխակ Սորսումատյանները (1973 և 1964 թթ. ծնված) և Լճկաձոր գյուղի բնակիչ (որի մոտակայքում է տեղի ունեցել սողանքը)՝ 1939 թվականի ծնված Նորիկ Միրզոյանը:

ՀՀ ԱԻՆ-ը դեռևս սեպտեմբերի 30-ին հայտարարել էր, որ Երևան-Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում ակտիվացել են սողանքային երևույթները, և 3000 խմ ծավալով հողազանգված սահել է ավտոճանապարհին: Ճանապարհը բացվել է, սակայն սողանքի վտանգը պահպանվում էր:

Բնական աղետի ազդանշանի ստացումից անմիջապես հետո Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ սողանքային գոտում գտնվող մարդկանց աջակցություն ցուցաբերելու նպատակով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: