484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Անվտանգության խորհրդի աշխատանքային խումբը հավանության է արժանացրել Հայաստանում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ծրագիրը
14:55
04 Հոկտեմբերի 2011

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատանքային խումբը երեքշաբթի նիստի ընթացքում հավանության է արժանացրել «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ծրագիրը»:

Ինչպես նիստի ընթացքում նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, ծրագիրն ուղղված է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի այն ոլորտների բացահայտմանը, որոնք կատարելագործման կարիք ունեն համապատասխան գնահատականների, վերլուծությունների և ուսումնասիրությունների միջոցով:

«Ոստիկանապետի գլխավորությամբ այս փաստաթղթի մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբը Անվտանգության խորհրդի աշխատակազմում ստեղծվել է դեռևս 2010 թ.-ի մարտին: Նրա աշխատանքներում մասնակցել են Հայաստանի բոլոր իրավապահ մարմինները՝ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, դատախազությունը, աջակցել են ՀՀ արդարադատության, Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարությունները, Կենտրոնական բանկն ու այլ գերատեսչություններ: Փաստաթուղթը կազմելիս հաշվի են առնվել նաև նախագահի աշխատակազմի առաջարկները», - տեղեկացրեց Օսիկյանը:

Նա նաև նշեց, որ ծրագիրը դեռևս չունի ֆինանսավորման կոնկրետ աղբյուր: Նրա խոսքերով՝ արտաբյուջետային միջոցների հաշվին ամենամյա ֆինանսավորում, ինչպես նաև դոնոր-կազմակերպությունների աջակցություն է նախատեսվում:
«Մենք մշտական կապի մեջ ենք ԵՄ-ի փորձագետների հետ, ովքեր այս պահին գնահատում են ծրագրի կարիքները», - պարզաբանեց Օսիկյանը:
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր հերթին ընդգծեց, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարը ոչ միայն հասարակական առաջնահերթություն է, այլև կարևոր կետ երկրի ազգային անվտանգության ռազմավարության մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։