486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը Վենետիկին կներկայացնի իր զբոսաշրջային ներուժը
12:15
04 Հոկտեմբերի 2011

Հայաստանը Վենետիկին կներկայացնի իր զբոսաշրջային ներուժը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամուլի ծառայությունից: 

Հաղորդագրության համաձայն, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը Իտալիայի Վենետո մարզի, Վենետիկի առևտրի պալատի և Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության հետ համատեղ, հոկտեմբերի 4-ին Վենետիկում կազմակերպել է Հայաստանի Հանրապետության և Վենետո մարզի միջև զբոսաշրջության խթանմանը նվիրված աշխատանքային համաժողով:

Համաժողովին մասնակցում են երկու երկրների շուրջ 55 ընկերություններ: Նոյեմբեր ամսին նախատեսվում է պատասխան համաժողովի կազմակերպումը Երևանում:

Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և ներկայացրել է զբոսաշրջության ոլորտում Վենետո-Հայաստան համագործակցության զարգացման հնարավոր ուղիները:

Հանդիպումներ են նախատեսված մարզային իշխանությունների ներկայացուցիչների, Վենետիկի առևտրի պալատի նախագահի և տեղի հայ համայնքի հետ:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2011 թվականի հունվար-հունիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 15,6 տոկոսով՝ 2010 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ, և կազմել է 266 155 մարդ: Միևնույն ժամանակ, ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի սահմաններից դուրս մեկնած հայ զբոսաշրջիկների թիվը, 2010 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշի համեմատ, ավելացել է 18,3 տոկոսով` մինչև 274 621 մարդ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։