481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ աջակցությամբ մինչև տարեվերջ Հայաստանում 12 լիովին վերականգնված քոլեջներ կբացվեն
14:44
03 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵՄ աջակցությամբ մինչև տարեվերջ Հայաստանում 12 լիովին վերականգնված և լավ  սարքավորված միջին մասնագիտական քոլեջներ և ուսումնարաններ կբացվեն, երկուշաբթի Երևանում  լրագրողներին ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա` ԵՄ ընդհանուր ծրագրի շրջանակներում, որի արժեքն ընդհանուր առմամբ կազմում է ավելի քան 30 մլն եվրո է, երկրի մարզերից և Երևանից 12 քոլեջ է ընտրվել , որոնք լիովին վերականգնվել են, սարքավորվել են նորագույն սարքավորմամբ և լաբորատորիաներով, համակարգչային դասընթացներով, անհրաժեշտ գույքով:

Նա տեղեկացրեց, որ շուրջ չորս ուսումնական հաստատություններ կբացվի արդեն այս շաբաթ: Մասնավորապես հինգշաբթի բացման արարողություն տեղի կունենա Արտաշատում, որտեղ հրավիրված է երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ըստ նրա` նաև ուսուցչական կազմի վերապատրաստման աշխատանքներ են տարվել, հատուկ ուշադրություն է հատկացվել կրթական ծրագրերի բովանդակությանը, մասնավորապես 20 նոր առարկայական չափանիշներ են մշակվել առավել պահանջված մասնագիտությունների համար:

Աշոտյանը նշեց, որ երկար տարիներ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը թերագնահատվել է և բուհական ու հանրակրթության ստվերի տակ է գտնվել, սակայն վերջին շրջանում դրական միտում է նկատվում, որի դեպքում երիտասարդներն առավել գիտակցված ընտրություն են կատարում` հաշվի առնելով աշխատանքի շուկայի դրությունը:

Նա վստահություն հայտնեց, որ այդ ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցության ծրագիրը բազմակի արդյունք կունենա և Եվրամիության հետ փոխգործակցությունը կշարունակվի:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգն իր հերթին նշեց, որ Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրի նպատակը Հայաստանում կրթության որակի բարելավումն է:

«Մասնագիտական կրթության որակը տարածաշրջանների զարգացման կարևոր գրավականն է: Այն պետք է համապատասխանի տեղի պահանջներին: Հատկապես այդ պատճառով մենք կենտրոնացանք այդ ուղղության վրա: Ես ուրախ եմ, որ Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ մենք շատ լուրջ արդյունքների ենք հասել», -ասաց Լուցենբերգը:

Նա հիշեցրեց, որ ԵՄ-ն ՏԱՍԻՍ ծրագրի շրջանակներում կրթության ոլորտում միջոցներ է տրամադրում: 2006թ.-ին ԵՄ-ն 7 մլն եվրո է տրամադրել (այդ թվում` 1 մլն եվրո տեխնիկական օգնություն) բյուջետային աջակցության շրջանակներում, 2007թ.-ին` 15 մլն եվրո (1 մլն եվրո` տեխնիկական աջակցություն), իսկ 2009թ.-ին` 14 մլն եվրո: Այդ ծրագրի իրականացումը դեռ գործընթացի մեջ է գտնվում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: