478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԻՆ-ը հրապարակել է սողանքի հետևանքով անհայտ կորածների անունները, որոնց թվում Վրաստանի չորս քաղաքացի կա
13:48
03 Հոկտեմբերի 2011

ՀՀ ԱԻՆ-ը հրապարակել է երկրի հյուսիսում տեղի ունեցած սողանքի հետևանքով անհայտ կորածների անունները, որոնց թվում Վրաստանի չորս քաղաքացի կա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին  դարձրել անանցանելի: Փլվածքի տակ են մնացել տարբեր մակնիշի 35 մեքենաներ:

«Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի հատվածին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհայտ կորած է համարվում յոթ մարդ, որոնցից չորսը Վրաստանի քաղաքացիներ են՝ 1992 թ.-ին ծնված Արթուր Հակոբյանը, 1949 թ.-ին ծնված Գուրգեն Հակոբյանը, 1961 թ.-ին ծնված Գենա Սուրմանիձեն և 1981 թ.-ին ծնված Նուկրի Սուրմանիձեն», - ասել է գործակալության զրուցակիցը:

Անհայտ կորածների թվում կա Հայաստանի երեք քաղաքացի՝ Երևանի բնակիչներ Արմեն և Մեխակ Սորսումատյանները (1973 և 1964 թթ.), ինչպես նաև 1939 թ.-ին ծնված Լճկաձոր գյուղի բնակիչ Նորիկ Միրզոյանը:

Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են: ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ սողանքի հետևանքով տուժել է յոթ մարդ, և նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

ԱԻՆ մամուլի ծառայությունից նաև տեղեկացրեցին, որ առավոտյան նախարարություն է զանգահարել ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, ով առաջարկել է իր կառավարության օգնությունը:

Հայկական կողմը երախտագիտություն է հայտնել և տեղեկացրել, որ նման անհրաժեշտություն չկա: Դեպքի վայրում է գտնվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

ОползеньՓրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից դեռևս նախօրեին դեպքի վայր է մեկնել ավելի քան 70 փրկարար, 20 զինծառայող և 4 միավոր ծանր ռազմական տեխնիկա, շտապօգնության տասը բրիգադ: Տարածքը շրջափակված է և վերահսկվում է ոստիկանների կողմից: Հասարակական կարգի պահպանմանման և երթևեկության կարգավորման նպատակով դեպքի վայրում են  ճանապարհային ոստիկանության 6 մեքենաներ, 50 ոստիկաններ և լրացուցիչ` Տավուշի մարզային ոստիկանության 15 ոստիկան:

Սողանքի հետևանքով Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհը դարձել է անանցելի, ինչի կապակցությամբ իշխանություններն առաջարկում են բնակիչներին հարկ եղած դեպքում օգտվել Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն շրջանցիկ ճանապարհից:

ՀՀ ԱԻՆ-ը դեռևս սեպտեմբերի 30-ին հայտարարել էր, որ Երևան-Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում ակտիվացել են սողանքային երևույթները, և 3000 խմ ծավալով հողազանգված սահել է ավտոճանապարհին: Ճանապարհը բացվել է, սակայն սողանքի վտանգը պահպանվում էր:

Այս տարվա ամռանը հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ Տավուշի մարզում ակտիվացել են սողանքները, որտեղ վտանգավոր գոտում են հայտնվել շուրջ 75 բնակելի տներ:.--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: