486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում գործակվել է AdNet.am առաջին միասնական գովազդային ցանցը
14:30
30 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում գործակվել է AdNet.am առաջին միասնական գովազդային ցանցը:

«AdNet.am գովազդային ցանցի հիմնական նպատակը մեկ ընդհանուր գովազդային ցանցում բացառապես որակյալ հայկական Ինտերնետ-ռեսուրսների միավորումն է՝ Ինտերնետ գովազդի առավել արդյունավետ ձևաչափերի օգտագործմամբ», - ուրբաթ ռեսուրսի շնորհանդեսի ընթացքում լրագրողներին ասաց AdNet.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Գովազդի կառավարման միասնական համակարգի՝ AdNet.am ցանցի տեխնիկական գործարկումը տեղի է ունեցել հունիսի  20-ին, և այսօր այն արդեն 12 գործընկեր ունի, որոնք  հայկական ինտերնետի զգալի մասի ընդգրկում են ապահովում: Նաև բանակցություններ են տարվում մի քանի առաջատար ինտերնետ-հարթակների հետ՝ դրանց նոր գովազդային ցանցին միացնելու համար:

«AdNet.am-ի լսարանի միջին օրական ընդգրկումը կազմում է 30 հազար օգտվող, շաբաթվա կտրվածքով՝ 100 հազար, իսկ ամսական՝ 200 հազար օգտվող: Հատկանշական է, որ լսարանի հիմնական մասը հայ օգտվողներն են», - ասել է Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով՝ մինչև տարեվերջ ծրագրվում է կրկնակի ավելացնել ցանցի լսարանի ընդգրկումը, ինչն իր հերթին AdNet.am գովազդային ցանցը հայկական ինտերնետում երրորդը կդարձնի Odnoklassniki.ru и Facebook.com սոցիալական ցանցերից հետո:

Նա նաև նշեց, որ AdNet.am ցանցի թարգեթինգի, վերլուծության և հաշվետվությունների գործիքները նախատեսված են Ինտերնետում արդյունավետ գովազդային արշավի ծրագրման և կազմակերպման համար, ինչը հնարավորություն է տալիս գովազդատուին ներկայացնել իր արտադրանքը և ծառայությունը Ինտերնետի հայկական հատվածի լսարանին։

Նրա խոսքերով՝ ցանցը տրամադրում է թարգեթինգի ճկուն գործիքներ, ավելի քան 10 տեսակի հաշվետվություններ ստանալու հնարավորություն, նպատակային լսարանի սեգմենտացիա, գովազդային բյուջեների կրճատում: Բացի այդ, ցանցում կատարվում է թարգեթինգ՝ ըստ աշխարհագրական դիրքի, բացառիկ այցելուների քանակի և անցումների, ինչպես նաև՝ վարքագծային և այլ թարգեթինգ:

«AdNet.am ցանցում գովազդի կառավարման համակարգը թույլ է տալիս հնարավոր ֆոկուսավորումների և գործիքների մեծ ընտրանի օգտագործել գովազդային արշավների արդյունավետ անցկացման համար», - ասել է Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ ցանցը բաղկացած է միայն որակյալ կոնտենտային կայքերից և ինտերնետ ծառայություններից:

Նրա խոսքերով՝ յուրաքանչյուր թեկնածու խիստ մոդերացիա է անցնում ինչպես ցանցի հետ աշխատելուց առաջ, այնպես էլ ցանցի շրջանակներում աշխատելու ժամանակ։

All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010թ.-ին Հայաստանի ինտերնետային նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-ն 2010 թվականի նոյեմբերի 30-ին գործարկել էր Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am-ը: «All Media» ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջմղումը, կոնտեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։