478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանն արդյունավետորեն համագործակցում է թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին. ԱԽ քարտուղար
14:06
30 Սեպտեմբերի 2011

 Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Հայաստանն արդյունավետորեն համագործակցում է թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին, ուրբաթ ասել է  երկրի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ միջազգային համագործակցությունն անհրաժեշտ է ապրապնդել», - թմրամոլության և թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է Բաղդասարյանը:
 
Երևանում հուլիսին տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների Թմրանյութերի անօրինական շրջանառությունը կանխելու իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի (ԹԿՄԿԽ)  10-րդ նիստը, որի աշխատանքին մասնակցել է ՀԱՊ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՌԴ ԹՀԴԾ տնօրեն Վիկտոր Իվանովը: Նիստն ավարտվել է մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ, որոնք ուղղված են ԹԿՄԿԽ գործունեության զարգացմանը, որի հիմնական աշխատանքը հիմնվում է համալիր հակաթմրանյութային գործառույթների անցկացման վրա:

«Թմրանյութերի անօրինական շրջանառության և թմրամոլության դեմ պայքարը ՀՀ ազգային անվտանգության ապահովման առաջնահերթություններից մեկն է: Հատկապես այդ պատճառով մենք թմրամոլության և թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիր ենք մշակել, որը հաստատվել է Ազգային անվտանգության խորհրդի կողմից և արժանցել է  ՀՀ նախագահի հավանությանը», - նշել է Բաղդասարյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ ԵՄ-ն այդ ոլորտում համագործակցությունն ամրապնդելու կոչով դիմել է Հայաստանին և «Արևելյան գործընկերության» մյուս երկրներին:

«Դուք գիտեք, որ շուտով մենք կավարտենք կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակումը: ԵՄ-ն փորձագետ է ուղարկել Հայաստան մեր իրավապահ մարմինների հետ արդյունավետ համագործակցության և համաձայնեցված փաստաթղթի ստեղծման համար»,- նշել է Բաղդասարյանը:

Նա ընդգծել է, որ թմրանյութերի անօրինական շրջանառության և թմրամոլության դեմ պայքարը պետք է երեք բաղադրիչ ունենա` պրոֆիլակտիկա, պատժի անխուսափելիություն և թմրամոլների վերականգնում:

Բաղդասարյանը նաև տեղեկացրել է, որ 2011թ.-ի առաջին կիսամյակում այս ոլորտում օրինախախտումների աճը կազմել է 7,4 տոկոս` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 10 տոկոսով աճել է բացահայտումը:

ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն` 2011թ.-ի 8 ամիսների ընթացքում գրանցվել է 984 հանցագործություն` կապված թմրանյութերի հետ, դրանցից 976-ը վերաբերում են անօրինական շրջանառությանը, այդ թվում 917-ը` սպառելու նպատակով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: