480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայի հայերը նպաստում են երկու երկրների զարգացմանը և ամրապնդում նրանց միջև կապը. Սարգսյան
19:20
29 Սեպտեմբերի 2011

Ֆրանսիայի` հայկական ծագում ունեցող հարյուր հազարավոր քաղաքացիներ այսօր էլ իրենց ստեղծարար աշխատանքով նպաստում են ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հայաստանի զարգացմանը և ամրապնդում կապերը երկու երկրների միջև, հայ և ֆրանսիացի գործարարների հետ նախաճաշի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դարերի խորքից եկող հայ-ֆրանսիական բարեկամությունը խարսխված է մեր երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող հոգևոր և մշակութային ընդհանրությունների վրա: Այդ ընդհանրություններն այնքան խորն են, որ աշխարհագրական դիրքը երբեք էլ խոչընդոտ չի հանդիսացել մեր ժողովուրդների միջև դարեր առաջ հաստատված բարեկամության շարունակական ամրապնդման համար»,- հինգշաբթի հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին նախագահի խոսքը:

Նախագահը նշել է, որ տնտեսական ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը նույնպես պատմական խոր արմատներ ունի:

«Ֆրանսիացի երկրաբան Ժան Մորգանն առաջինն էր, որ 19-րդ դարում Հայաստանի Ալավերդի կոչվող շրջանում իրականացրեց հանքահետախուզական աշխատանքներ և կազմեց այդ տարածաշրջանի հանքահետախուզական քարտեզը»,- ասել է նա:

Այդ կապակցությամբ պետության ղեկավարը նշել է, որ  այդ ժամանակից ի վեր Հայաստանում պղնձի ձուլումը դրվեց արդյունաբերական հիմքերի վրա: Այսօր էլ Հայաստանում պղնձի և մոլիբդենի արտադրությունը կազմում է մեր տնտեսության մի զգալի մասը:

Սարգսյանը նաև նշել է, որ Հայաստանում կառուցված երկաթուղու ինժեներներն էլ են ֆրանսիացիներ, ովքեր այն ժամանակ շատ մեծ, օգտակար աշխատանք կատարեցին Հայաստանի համար:

Ըստ նրա՝ հայերն էլ իրենց ներդրումն են ունեցել ֆրանսիական տնտեսության զարգացման  գործում:

«Եվ այսօր Ավինյոն քաղաքի կենտրոնում կանգնած է 18-րդ դարի հայազգի գյուղատնտես Ժան Ալթընի, ում անուն ազգանունը  Հովհաննես Ալթունյան է, արձանը, ով տորոնի մշակումը ներմուծել է Ֆրանսիա: Այսօր բոլորս ենք հիանում Փարիզի գերող և յուրօրինակ սրճարաններով, սակայն քչերին է հայտնի, որ դեռևս 1672 թվականին այդպիսի սրճարան բացվել է հայազգի գործարար Հարություն Պասկալի կողմից»,- ասել է պետության ղեկավարը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։