483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի համայնքներից մեկում բացվել է զոհված հայ երկաթուղայինների հիշատակին նվիրված հուշարձան
16:32
29 Սեպտեմբերի 2011

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգում այսօր բացվեց Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում, Արցախի ազատագրման ժամանակ զոհված հայ երկաթուղայինների հիշատակին նվիրված հուշարձան:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն առանձնապես կարևորում է նման միջոցառումները, որոնք թույլ են տալիս ամուր կապ ստեղծել տարբեր սերունդների միջև և հարգել Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակը, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել կորպորատիվ մշակույթի և արժեքների զարգացման հարցում:

«Զոհված երկաթուղայինների հիշատակին նվիրված հուշարձանի բացման գաղափարը ծագել էր դեռ Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի  65-ամյակից հետո: Մինչ այդ երևանյան կայարանին կից կոթող էր կանգնեցվել, սակայն հետագայում որոշվել է, որ հուշարձանն այստեղ է տեղադրվելու՝ Էրեբունի համայնքում»,- լրագրողներին ասաց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը:

Հուշարձանը, որի բարձրությունը կազմում է մոտ հինգ մետր, կառուցվել է երկաթուղայինների և հովանավորների կողմից կատարված նվիրատվությունների հաշվին:

Հարությունյանը նշեց, որ ընկերությունում աշխատում է 4.3 հազար մարդ, ովքեր այժմ կարող են հարգել իրենց զոհվածների հիշատակը և ծաղիկներ դնել հուշարձանի մոտ:

«Բացի այդ, շատ երկաթուղայիններ են ապրում հատկապես այդ շրջանում»,- պարզաբանեց նա:

Հարությունյանը նաև ընդգծեց, որ ՀԿԵ-ն սեփական միջոցներով նախատեսում է նաև բարեկարգել Ազատամարտիկների այգու ամբողջ տարածքը:

Հուշարձանի հեղինակ, քանդակագործ Վյաչեսլավ Վերդյանը նշեց, որ իր առջև խնդիր է դրվել հուշարձանում բոլոր պատերազմներում զոհված երկաթուղայինների հիշատակը մարմնավորել:

Վերդյանը պարզաբանեց, որ հուշարձանի աշխատանքը շուրջ մեկ տարի է տարվել, էսքիզների ստեղծման պահից սկսած մինչև նյութերի՝ բրոնզի և պղնձի աշխատանքները:

Հուշահամալիրը բարձր գնահատականի է արժանացել քանդակագործի փորձագետների և գործընկերների մոտ:

Այսպես, նկարիչ Հաղթանակ Շահումյանը կարծում է, որ այդ աշխատանքը Երևանի լավագույն հուշահամալիրներից մեկն է՝ ինչպես գաղափարական իմաստով, այնպես էլ գեղարվեստական տեսանկյունից:  

«Հեղինակին հաջողվել է ոչ միայն այդ փոքր ստեղծագործությունում սեղմել ժամանակը, այնպես էլ իր գաղափարը մարմնավորել ինչ-որ երաժշտական ձևով՝ երկաթուղային գծերը որպես օրգանական շեփոր են ընկալվում»,- ասաց նա:

Քանդակագործ Տիգրան Արզումանյանը կարծիք է հայտնել, որ հուշարձանը չափազանց գեղեցիկ է ոչ միայն իր գաղափարով, այլ նաև ճարտարագիտական լուծման համատեքստում:

«Վերդյանն արվեստի մեր լավագույն գործիչներից մեկն է, և այդ հուշարձանն իր ամենահաջողված աշխատանքներից մեկն է»,- ասաց նա:

Նկարիչ Սերգեյ Մալցևը հուշարձանը «սիմֆոնիա» է անվանել, և նշել, որ այն հենց դրանով էլ հիանալի է:

«Այդ հուշարձանը մեր բոլոր զոհված մարտիկների փառահեղ պատիվն է»,- ասաց նա՝ ցանկություն հայտնելով, որպեսզի Երևանում շատ նման խորհրդանշական հուշարձաններ կանգնեցվեն:

Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են ՀԿԵ ղեկավարության ներկայացուցիչները, պատգամավորներ, մայրաքաղաքի քաղաքապետարանի ու Էրեբունի վարչական շրջանի աշխատակիցները, ինչպես նաև վետերան-երկաթուղայինները և համայնքի բնակիչները:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: