487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ոստիկանությունը պնդում է, որ Երևանում վնասազերծված հանցախումբը պաշտոնյաների տների վրա հարձակված բանդան է
14:56
29 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հանցավոր խումբը, որը վնասազերծվեց Երևանի հյուսիսային հատվածում սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան, այն նույն հանցախումբն է, որը հարձակումներ է կատարել պաշտոնյաների տների վրա, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Առաջին անգամ Երևանում գործող հանցախմբի գործունեության մասին հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով հրահանգեց նույն ձեռագրով կատարած բոլոր հարձակումների քննությունը միավորել մեկ վարույթում:

«Հանցախմբի բոլոր անդամները քրեական անցյալ ունեն, և նրանցից շատերը դատապարտված են եղել ավազակային հարձակումների համար»,- հայտնեց ոստիկանապետը՝ հավելելով, որ հանցավոր խմբի բոլոր անդամները ձերբակալված են, այդ թվում` դրա պարագլուխներից երկուսը:
Սարգսյանը միաժամանակ հերքեց լուրերն այն մասին, թե հանցախմբի` բերման ենթարկված անձանց թվում բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ կան, և խնդրեց լրագրողներին չստուգված տեղեկատվություն չհրապարակել: «Նման տեղեկություն ոստիկանության ոչ մի աշխատակից չի տվել… Նրանք որևէ կապ չունեն ավազակների հանցավոր գործունեության հետ»,- ընդգծեց ոստիկանապետը:
Օպերատիվ տվյալների համաձայն, բանդան ծրագրել է նաև հանցագործություններ, ինչը կասեցվել է ոստիկանության կողմից ձեռնարկած քայլերի արդյունքում:

Կասկածյալներից մեկը, դիմադրություն ցույց տալով ոստիկանության աշխատակիցներին, փախուստի դիմելու ժամանակ ընկել է ժայռից և մահացել:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, հանցավոր խմբի անդամները զինված դիմադրություն են ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին, ինչը հաջողվել է կանխել և վնասազերծել խումբը:
Մեծ քանակությամբ զենք և զինամթերք է հայտնաբերվել և առգրավվել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: