478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ անվտանգության խորհուրդը երկրի կրոնական անվտանգության ապահովման ռազմավարություն է մշակում
14:36
29 Սեպտեմբերի 2011

Հայաստանի քայքայիչ աղանդներին դիմակայելու և կրոնական անվտանգության ապահովման ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստն անցկացվեց հինգշաբթի Երևանում` Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ:

Ինչպես նիստի ընթացքում ասաց Ազգային անվտանգության նախագահը, երկրի կրոնական անվտանգության ապահովումն իր գլխավորած գերատեսչության հիմնական առաջնահերթություններից է:

«Կրոնական անվտանգության ապահովումն ընդգրկում է հայ ժողովրդի հոգևոր-մշակութային արժեքների նկատմամբ ոտնձգությունների դեմ պայքարը, երկրի հոգևոր-մշակութային զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, Հայ Առաքելական Եկեղեցու` որպես հայկական ինքնության պաշտպանության հիմնական հենարանի դերի ամրապնդումը»,- ասաց նա:

Նրա խոսքով, քայքայիչ աղանդավորական շարժումների գործունեությունը Հայաստանի կրոնական անվտանգության կարևորագույն սպառնալիքն է:
«Այսօր դրա դեմ համակարգված պայքար են տանում, այդ թվում` առաջատար եվրոպական երկրները»,- նշեց նա, հավելելով, որ Անվտանգության խորհուրդը լուրջ հետազոտություններ է կատարել հասկանալու համար, թե ինչպիսին է տոտալիտար քայքայիչ աղանդների ազդեցությունը, պետության և հասարակության նկատմամբ դրանց ազդեցության չափերը ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի բազմաթիվ այլ երկրներում:

Բաղդասարյանը նշեց, որ ապակառուցողական և քայքայիչ աղանդների դեմ համակագրված գործողություններ են այսօր ձեռնարկում Գերմանիան և Ֆրանսիան, որտեղ նույնիսկ նման ուղղվածության միջգերատեսչական հատուկ հանձնաժողով է գործում: Ավելին, ֆրանսիական խորհրդարանն օրենք է ընդունել, որով սահմանել է, որ աղանդավորական կազմակերպությունն իր մասնակիցներին ֆիզիկական և հոգևոր կախվածության մեջ մտցնելու միջոցով նրանց շահագործելու նպատակ հետապնդող խումբ է:
«Հետաքրքիր զարգացումներ են նկատվում Իտալիայում և Իսպանիայում: Ընդհանուր առմամբ, այդ երկրների կրոնական նոր կառույցներին իրավաբանական անձի կարգավիճակ չեն տալիս: Լիտվայում իրավաբանական անձի կարգավիճակ են ստանում բացառապես այն կազմակերպությունները, որոնք ճանաչվել են երկրի պատմական, հոգևոր և սոցիալական ժառանգության անբաժան մասը, իսկ Ռումինիայում արգելված է կրոնական ավանդական հայացքներից տարբերվող կրոնական ցանկացած գովազդ»,- տեղեկացրեց Անվտանգության խորհրդի նախագահը:
Բաղդասարյանը միաժամանակ նշեց, որ Հայաստանը պաշտպանում և հարգում է իր քաղաքացիների կրոնական, դավանաբանական իրավունքները և խղճի իրավունքն ամենաբարձր մակարդակով, «բայց միևնույն ժամանակ հետևողական ենք լինելու ՀՀ ազգային անվտանգությանն սպառնացող որևէ սպառնալիքի դեմ անզիջում պայքար մղելու հարցերում»:
Նա ընդգծեց, որ քայքայիչ աղանդների դիմակայության և երկրի կրոնական անվտանգության ապահովման ռազմավարության մշակումը որևէ կերպ չի հանգեցնի Հայաստանում մարդու իրավունքների սահմանափակմանը:
«Վստահ եմ` եթե մենք կարողանանք ընդունել միջազգային բոլոր չափանիշներին և սկզբունքներին համապատասխանող փաստաթուղթ, ապա իրավական հիմք կստեղծենք Հայաստանի կրոնական անվտանգության ապահովման համար»,- հավելեց Արթուր Բաղդասարյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: