486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախկին նախագահ Քոչարյանի քաղաքական տեղը և ռուսական քաղաքականության մեջ Պուտինի տեղն անհամեմատելի են. Իսկանդարյան
18:51
27 Սեպտեմբերի 2011

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեղը և ռուսական քաղաքականությունում Պուտինի տեղն անհնար է համեմատել, «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին պատասխանելով` ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հայկական ԶԼՄ-ներում քննարկվում է այն հարցը, որ ՌԴ նախագահի պաշտոնին Վլադիմիր Պուտինի վերադառնալու դեպքում Հայաստանի քաղաքական ասպարեզում հնարավոր է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը, ով ըստ մամուլի հրապարակումների՝ Պուտինի հետ բարեկամական կապեր ունի:

«Քոչարյանը ՀՀ քաղաքացի է, և եթե նա ցանկանա, կմասնակցի քաղաքական պայքարին, նա դրա իրավունքն ու հնարավորություններն ունի, բայց դա փոխատեղում կամ «Պուտին-Մեդվեդև» ռուսական իրավիճակ անվանելը բացարձակապես անիրավահավասար է: Սա այդ դեպքը չէ»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Իսկանդարյանը:

Նա նշեց, որ Ռուսաստանի իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է հայկականից, քանի որ Քոչարյանը ՀՀ վարչապետ չէ, իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդը չէ: «Այդ երկու իրավիճակների միջև որևէ ընդհանուր բան չկա, բացի այն, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահ է եղել, իսկ այժմ ՝ ոչ»,- ասաց նա:

Ըստ քաղաքագետի՝ հայկական քաղաքականությունում էական դեր խաղալու համար պետք է մեջքի հետևում երկուսից մեկն ունենալ՝ կամ լուրջ քաղաքական կուսակցություն, կամ շատ լուրջ տնտեսական քաշ, «ավելի լավ է՝ և մեկը, և մյուսը»:

«Մեծ հաշվով Ռոբերտ Քոչարյանը ոչ մեկն ունի, ոչ էլ մյուսը, ինչպես նաև իշխանություն էլ չկա, այդ պատճառով այդ իրավիճակները քաղաքականորեն բացարձակապես չի կարելի համեմատել»,- ամփոփեց Իսկանդարյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։