484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի զորահանդեսին ռուս զինվորականների մասնակցության առիթով բարձրացված աղմուկը «փոթորիկ է մեկ բաժակ ջրում». փորձագետ
18:18
27 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին ռուս զինվորականների մասնակցության առիթով ԶԼՄ-ներում բարձրացված «մեկ բաժակ ջրում փոթորիկը» հայկական ներքին քաղաքական իրականության հետ կապ ունի, այլ ոչ բուն իրադարձության, «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին խատասխանելով՝ իր կարծիքն է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Չորեքշաբթի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ երկրի անկախության 20-ամյակին նվիրված աննախադեպ զորահանդես: Զորահանդեսին մասնակցեց շուրջ չորս հազար մարդ, և ներկայացվեց ռազմական տեխնիկայի ավելի քան 300 միավոր: Հանրապետության Հրապարակով անցան Հայաստանի ԶՈՒ, Արցախի Պաշտպանության բանակի, ռուսական 102-րդ ռազմակայանի բոլոր զորքերը: Ռուսական ռազմակայանի մասնակցությունը դժգոհություն է առաջացրել հայկական հանրության որոշակի շրջանակներում: Բարձրացված աղմուկի կապակցությամբ տարակուսանք է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարը:

«Եթե անդրադառնանք իրադարձության էությանը, ապա, ըստ էության, ինչ է տեղի ունեցել: Ինչ-որ զորամասերի ներկայացուցիչների մասնակցությունը շքերթին  սովորական միջազգային պրակտիկա է: 2010թ.-ին ռուսական շքերթին մասնակցել են ֆրանսիացիները, անգլիացիները և ամերիկացիները, այսինքն Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ Խորհրդային միության դաշնակիցները: Նման պրակտիկան շատ է տարածված, այն տարածված է գրեթե ողջ աշխարհում, դա հասկանալի է, բնականաբար այդ կերպ երկրները ցույց են տալիս իրենց բարեկամական փոխհարաբերությունները»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կետնրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իսկանդարյանը:

Նա նաև նշեց, որ վստահության ցուցադրումը ոչ միայն սպառազինության տարբեր տեսակները ներկայացնելն է, այլ նաև այլ երկրների հետ դաշնակցության աստիճանը ներկայացնելը:

«Նման բան միշտ չէ, որ հեշտ է կազմակերպել, բայց շքերթին ներկա էին երկու այլ երկրների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ռուսական Դաշնության զինված ուժերի ներկայացուցիչները: Դա Հայաստանի կողմից առկա քաղաքական ձևաչափի ցուցադրումն էր»,- ասաց Իսկանդարյանը:

Բացի այդ, ըստ նրա՝ նման պրակտիկան նորություն չէ նաև Հայաստանում:

«2006թ.-ին Հայաստանի անկախության 15-ամյակին նվիրված շքերթը սկսվել է ռուսական ՄԻԳ-երի թռիչքով, այսինքն ռուսական զորքերը՝ «ի դեմս» ՄԻԳ-երի, արդեն մասնակցել են շքերթին՝ այդ առումով ոչ մի յուրահատուկ բան տեղի չունեցավ»,- պարզաբանեց նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։