486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱԿ-ի սեպտեմբերի 30-ի հանրահավաքը որոշիչ կդառնա. համակարգող
16:22
27 Սեպտեմբերի 2011

Սեպտեմբերի 30-ին նախատեսված ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջիկա հանրահավաքը պետք է որոշիչ դառնա՝ ցուցարարների սպասվող մեծ քանակի շնորհիվ, հայտնեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Բոլորը գիտեն, որ մենք ՀՀ ղեկավարությունից մինչև սեպտեմբերի վերջը պահանջել ենք կողմնորոշվել արտահերթ ընտրությունների անցկացման հարցում, սակայն ոչ մի պատասխան չենք ստացել: Տեխնիկապես դեռ ժամանակ կա, բայց ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները մտադիր չեն ինչ-որ բան ձեռնարկել և զիջումների գնալ»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Զուրաբյանը:

Ընդդիմությունը մտադիր էր արտահերթ ընտրությունների անցկացման հարցը քննարկել իշխող կոալիցիայի հետ երկխոսության ընթացքում: Սակայն բանակցությունների  մի քանի ռաունդներից հետո երկխոսությունը դադարեցվեց ՀԱԿ-ի նախաձեռնությամբ:

Ըստ Զուրաբյանի՝ ՀԱԿ-ի հանրաքվեները մասնակիցների սպասվող քանակ չեն հավաքել, քանի որ մարդիկ երկխոսության միջոցով նրանց պահանջների իրականացում էին ակնկալում:

«Իշխանությունները ենթադրում էին, որ ճնշումը թուլացել է, և որոշեցին դուրս գալ  հարցերի փոխզիջումային և խաղաղ լուծման ճանապարհից, բայց դա բոլորովին այդպես չէ, և առաջիկա հանրահավաքին մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին հավաքվել և բողոք հայտնել իշխանությունների նման վարքագծի  դեմ»,- նշեց Զուրաբյանը:

Ըստ նրա՝ իշխանությունների կողմից նման անտեսումը (ընդդիմության պահանջները) կբերի նրան, որ ժողովուրդն ավելի արմատական մեթոդների կդիմի, քան մինչ հիմա:

«Եթե իշխանությունները զիջումների չգնան և արտահերթ ընտրություններ չանցկացնեն, մենք նույնպես զիջումների չենք գնա, երկխոսությունը միանշանական չի կայանա, քանի որ փորձը ցույց տվեց, որ մեր նպատակների մասին իշխանությունների հետ քննարկելու համար դա անարդյուավետ մեթոդ է»,-նշեց Զուրաբյանը:

Նա ավելացրեց, որ ՀԱԿ-ը ՀՀ իշխանափոխության հանդարտ, խաղաղ գործընթացի հույս ունի և չի ձգտում արմատական ռազմական մեթոդների, ինչպես դա տեղի ունեցավ Մուամար Քադաֆիի հետ՝ Լիբիայում:  

Իշխանությունները հերքում են արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը: Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2012թ.-ի մայիսին, իսկ նախագահականը՝ 2013թ.-ի փետրվարին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։