486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի վնասազերծված ավազակախմբի ենթադրյալ չորս մասնակիցներին մեղադրանք է առաջադրվել
19:44
26 Սեպտեմբերի 2011

Երևանում սեպտեմբերի 23-ին վնասազերծված ավազակախմբի՝ ծանր հանցագործություններ իրականացնելու մեջ կասկածվող ենթադրյալ չորս մասնակիցներին մեղադրանք է առաջադրվել,  երկուշաբթի հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Բոլոր չորս կասկածյալներին՝ 32-ամյա Արամ Հայրապետյանին, 43-ամյա Սամվել Դավթյանին, 31-ամյա Դավիթ Գալստյանին և 21-ամյա Արթուր Մանուկյանին, մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 222-րդ («բանդիտիզմ») և 175-րդ («ավազակություն») հոդվածներով: Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել նաև 268-րդ հոդվածով (թմրանյութերի և հոգեմետ դեղերի
անօրինական շրջանառություն՝ առանց վաճառքի նպատակի), իսկ Մանուկյանին՝ 316-րդ հոդվածով՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Ոստիկանական օպերացիայի ժամանակ նա կրակել է ոստիկանի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների դատարանը երկուշաբթի բավարարեց Հայաստանի Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության քննչական բաժնի միջնորդությունը չորս ձերբակալվածների նկատմամբ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:

Ամբողջ նիստի ընթացքում դատարանի շենքն ուժեղացված վերահսկողության և անվտանգության ծառայության ուշադրության ներքո էր գտնվում: Կասկածյալները, որոնց դեմքերը փակված են եղել սև դիմակներով, դատարան են բերվել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների ուղեկցությամբ, ովքեր նույնպես դիմակներով էին:

Երևանում ակտիվորեն քննարկում են սեպտեմբերի 23-ին հանցավոր խմբի վնասազերծման ոստիկանական օպերացիան: ԶԼՄ-ներում տարածված լուրերի համաձայն, խմբում, հնարավոր է, եղել են նաև հայտնի մարդկանց որդիներ:
Օպերացիայի հետևանքով կան զոհեր՝ հանցագործների մեքենան հայտնվել է ՃՏՊ-ում, ինչի արդյունքում նրանցից մեկը մահացել է, երկրորդը՝ զոհվել՝ ընկնելով ժայռից:

Ենթադրվում է, որ խոսքը գնում է վերջերս երկրի հայտնի մարդկանց տների վրա հարձակումներ գործած հանցավոր խմբի մասին: Մասնավորապես, այդ խմբի հետ են կապում «Երևանճանապարհշին» ԲԲԸ-ի նախագահի տեղակալ, «Լինսի» հիմնադրամի ծրագրերի իրականացման գրասենյակի նախկին տնօրեն, 55-ամյա Էդուարդ Բեզոյանի տան վրա իրականացված հարձակումը: Այդ ժամանակ դիմակներով հինգ հոգի ներխուժել են Բեզոյանի տուն, ծեծի ենթարկել տան անդամներին և տիրացել չհրկիզվող պահարանին և «Նիսան պատրոլ» ավտոմեքենային: Նույն սցենարով հարձակում է իրականացվել նաև նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տան վրա: --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: