481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+20
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական պատվիրակությունը ծանոթացել է ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներին
16:40
26 Սեպտեմբերի 2011

Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների ընթացքն է ներկայացրել Հայաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսին մասնակցելու նպատակով  Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության  կրթության և գիտության նախարարության պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

Ինչպես հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը, Մկրտչյանը կարևորել է կոնֆերանսի կազմակերպումը Հայաստանում և նշել, որ այն կնպաստի միասնական կրթական բովանդակության ձևավորմանը:

Նա անդրադարձել է նաև դպրոցների տնօրենների նշանակման նոր կարգին: «ՀՀ օրենսդրությամբ հանրակրթական դպրոցի տնօրեն աշխատելու համար, անձը պետք է նախարարության կողմից տրված հավաստագիր ունենա»,- ասել է փոխնախարարը:
Մկրտչյանի խոսքով՝ զուգահեռաբար մեկնարկել է նաև ուսուցիչների վերապատրասման գործընթացը և առաջիկա 5 տարիներին բոլոր ուսուցիչները պետական ծրագրով պետք է վերապատրաստվեն: «Այս բարեփոխումները նպատակ ունեն մեր երկրում կրթության որակը բարձրացնել նոր մակարդակի»,- ասել է նա:

Հյուրերը հետաքրքական են համարել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու կարգը և «Շախմատ» առարկայի ներմուծումը:
Հայաստանի կառավարության որոշման համաձայն, ուսումնական նոր տարում հայկական դպրոցների երկրորդից չորրորդ դասարաններում շաբաթական երկու անգամ շախմատի դասաժամ կլինի: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: