484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Սեզարիա Էվորայի փոխարեն Երևանում ելույթ կունենա հայտնի երգիչ Ալեսանդրո Սաֆինան
14:57
26 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ավելի վաղ ծրագրված համաշխարհային հայտնի երգչուհի Սեզարիա Էվորայի ելույթի փոխարեն Երևանում տեղի կունենա հայտնի երգիչ Ալեսանդոր Սաֆինայի համերգը, հայտնեց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:

Ականավոր երգչուհի, «բոկոտն դիվա» Սեզարիա Էվորիայի համերգը պետք է կայանար սեպտեմբերի 29-ին Երևանում՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում:

«Մենք Սեզարիա Էվորայի համերգի հետ կապված պաշտոնական հայտարարություն ենք անում, որ սեպտեմբերի 23-ին երգչուհու մենեջմենտը ողջ աշխարհով հաղորդագրություն է տարածել նրա առողջական ծանր վիճակի մասին... Մենք կարողացել ենք այդ համերգը փոխարինել ոչ պակաս ականավոր երգչի` Ալեսանդրո Սաֆինայի համերգով»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ երգչուհու առողջական վիճակի մասին տարածված հայտարարության մեջ ասվել է լուրջ խնդիրների մասին, որոնք կապված են սրտանոթային համակարգի հետ, և մասնավորապես այն մասին, որ 70-ամյա Էվորան այլևս չի կարողանա երգել:

Հովհաննիսյանը խորը ցավակցություն է հայտնել երգչուհու առողջական վիճակի կապակցությամբ և նշել, որ նրա երևանյան համերգը պետք է նոր ընդարձակ շրջագայության սկիզբ դառնար:

Նա ընդգծեց, որ Էվորայի համերգի տոմսեր ձեռք բերած անձինք կարող են փոխել այն կամ վերադարձնել Օպերայի և բալետի թատրոնի տոմսարկղերում:

Փառատոնի գլխավոր մենեջերը նշեց, որ Ալեսանդրո Սաֆինան ելույթ կունենա Վիեննայի օպերային թատրոնի նվագախմբի և վոկալիստի ուղեկցությամբ:

Համերգի կազմակերպիչ «Chronograph» ոսկյա զարդերի և ժամացույցների խանութ- սրահի տնօրեն Համազասպ Մելքումյանն իր հերթին տեղեկացրեց, որ Սաֆինայի ելույթը կազմակերպված է Breguet ընկերության հետ համատեղ՝ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի համագործակցությամբ, հիմանականում խանութի մշտական հաճախորդների համար: Համերգի մուտքն առավելապես հրավիրատոմսերով է:

Մելքումյանը տեղեկացրեց, որ բացի համերգի հրավիրատոմսերից մինչև 500 տոմս է թողարկվել, որոնց արժեքը կազմել է 5 հազարից մինչև 35 հազար դրամ ($13,4-100). -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։