478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայ գիտնականներն իրենց արտերկրի գործընկերների հետ կուսումնասիրեն Կովկասի կենսաբազմազանությունը
13:23
26 Սեպտեմբերի 2011

Հայ գիտնականները մտադիր են առաջիկայում համագործակցություն հաստատել արտերկրի  իրենց գործընկերների հետ՝ Կովկասի կենսաբազմազանությունն ուսումնասիրելու նպատակով, լրագրողներին հայտնեց Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հակոբյանի անվան շրջակա միջավայրի կենտրոնի տնօրեն Կարեն Աղաբաբյանը:

«Կովկասի ֆաունայի կենսաբազմազանությունը և նրա պահպանության խնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովի շրջանակներում, որն անցկացվում է սեպտեմբերի 26-29-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանում, Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Ռուսաստանի և Իրանի գիտնականները կքննարկեն Կովկասի կենսաբազմազանության ուսումնասիրման և պահպանման խնդիրները:

Գիտաժողովի կազմակերպիչներն են` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և ՀԱՀ-ի Հակոբյանի անվան Միջավայրի կենտրոնը: 

«Իրական արդյունքները, որոնք հնարավոր է ակնկալել այդ գիտաժողովից, իհարկե, գիտնականների միջև համագործակցության ամրապնդումն է, և ոչ թե պարզապես համագործակցության, այլ անդրսահմանային համագործակցության, քանի որ պետությունների սահմանները և կենդանիների արեալները չեն համընկնում: Նույն տեսակի կենդանին բնակվում է տարբեր երկրներում և հնարավոր չէ նրան մի երկրում պապանել, իսկ մյուսում` ոչ»,- երկուշաբթի գիտաժողովի բացումից առաջ լրագրողներին ասաց Աղաբաբյանը:

Նա նշեց, որ վերջին հաշվով հայ գիտնականները մտադիր են իրենց գործընկերների հետ Կովկասի կենսաբազմազանության նպատակով համատեղ ուսումնասիրություն հաստատել: Ըստ նրա՝ Կովկասն աշխարհի կենսաբազմազանության գլոբալ, «թեժ» կետերից մեկն է:

Աղաբաբյանն ավելացրեց, որ Կովկասում գտնվող կենդանիների և բույսերի հազվադեպ տեսակներից շատերը անհետացման եզրին են գտնվում:

Մասնավորապես` նա նշեց, որ Հայաստանի Կարմիր գրքում այսօրվա դրությամբ թռչունների շուրջ 100 տեսակ կա, ավելի քան 100 տեսակի միջատներ և ավելի քան 60 տեսակի կաթնասուններ, որոնց գոյությունը անհետացման սպառնալիքի տակ է գտնվում:

Աղաբաբյանը նշեց, որ Կովկասում կենդանիների և բույսերի բազմաթիվ տեսակներ կան, որոնք չկան աշխարհի ոչ մի կետում, և այդ տեսանկյունից ընդգծեց տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանման կարևորությունը:

«Այս գիտաժողովը հավաքել է Կովկասի և Եվրոպայի երկրների ներկայացուցիչներին, ովքեր կներկայացնեն իրենց դատողությունները և կենսաբազմազանության պահպանման և ուսումնասիրման հնարավոր մեթոդներ կառաջարկեն:

Աղաբաբյանը նշեց, որ սեպտեմբերի 26-28-ը գիտնականները կներկայացնեն իրենց քննարկումների արդյունքները, իսկ սեպտեմբերի 29-ին Հայաստանի կենսաբազմազանության ուսումնասիրման արշավ է նախատեսվում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։