484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Հանրապետությունը առավել հզորանում է սփյուռքի հետ միասնականության շնորհիվ. վարչապետ
18:29
23 Սեպտեմբերի 2011

Հայաստանի Հանրապետությունը առավել հզորանում է սփյուռքի հետ միասնականության շնորհիվ, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բուխարեստում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

«20 տարի է ինչ հայ ժողովուրդն ունի անկախ պետություն և ինքնուրույն է տնօրինում իր ներկան ու կերտում ապագան: Այսուհետև մենք ենք պատասխանատու մեր ազգի ճակատագրի համար, մեր գործողություններով, մեր որոշումներով, այլ ազգերի պես ունենք անկախ պետություն, որն այլ պետությունների հետ միասին համաշխարհային պատմության մեջ պետք է թողնի իր հետքը», - Հայտարարել է Սարգսյանը՝ ելույթ ունենալով Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ռումինիայի Հանրապետություն կատարած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը մեկնարկել է Բուխարեստի Հայոց կենտրոն այցելությամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարին դիմավորել են Ռումինահայից թեմի առաջնորդ Տաթև վրդ. Հակոբյանը, Ռումինահայից միության փոխնախագահ, Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, համայնքային հոգևոր և աշխարհիկ կառույցների այլ ղեկավարներ, գործարարներ և մտավորականներ, համայնքի անդամներ:

Հանդիպման ավարտին վարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին:

Հայաստանի Հանրապետության վարչապետը Ռումինիայում էր գտնվում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի ընդլայնված նիստին և Եվրոպական գաղափարների ցանցի ամառային համալսարանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են եղել ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ռումինիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։