484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական խոհանոցի ճաշատեսակները բարձր խոհարարական վարպետություն են պահանջում. փորձագետ
18:17
23 Սեպտեմբերի 2011

Հայկական ազգային խոհանոցի ճաշատեսակները բարձր խոհարարական վարպետություն են պահանջում, դրանք բավական բարդ է պատրաստել, այդ պատճառով դրանցից շատերն այսօր այդքան ճանաչված չեն բնակչության շրջանում, հայտնեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը:

«Այսօրվա դրությամբ ավելի շատ պրիմիտիվ ճաշատեսակներն են տարածված, որոնք հեշտ է պատրաստել, բայց հաշվի չի առնվում օրգանիզմի համար դրանց օգտակարության փաստը»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում նշեց Մամուլյանը:

Ըստ նրա, ավանդական հայակական ճաշատեսակները հաշվի են առնում երկրի բնակլիմայական պայմանների առանձնահատկությունը: «Դեռ հին ժամանակներից մեր նախնիները կարողացել են հաստատել պատրաստման և սննդի մշակման այն նորմերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի օրգանիզնմը հարմարվի Հայաստանի բնակլիմայական պայմաններին»,- ավելացրեց նա:

Ըստ Մամուլյանի, չնայած հսկայական բազմազանությանը, հայկական ազգային ճաշատեսակները պատրաստվում են բացառապես տեղական ծագում ունեցող մթերքներից:
«Հայկական ճաշատեսակների պատրաստման համար մթերք գտնելը դժվար չէ, առավել դժվար է դրանց պատրաստման պահանջներն իրականացնելը: Նույնիսկ եթե վերանայենք ամենապարզ բաղադրատոմսերը, ինչպիսին է բուտերբրոդը, պետք է նախապատվությունը տալ լավաշով պատրաստված հայկական «բուռումին»»,- ասաց Մամուլյանը:
Չնայած ազգային ճաշատեսակների պատրաստման տեխնիկայի բարդությանը, Մամուլյանը համեղ կերակուրներ սիրողներին խորհուրդ տվեց ոչ միայն տնային պայմաններում, այլև ռեստորաններում նույնպես ազգային խոհանոցի ճաշատեսակն օգտագործել այն տեսքով, որով այն մատուցվում է:
«Հաճախ ռեստորաններում մենք հետևում ենք, թե ինչպես են այցելուները պահանջում խառնել ճաշատեսակները, որոնք անհամատեղելի են միմյանց, և չեն լսում մասնագետների և խոհարարների կարծիքը, այդ պատճառով ազգային ճաշատեսակները կորցնում են իրենց սկզբնական համն ու տեսքը, ինչն այնուհետև այդ նույն այցելուների դժգոհությունն է առաջացնում»,- ավելացրեց Մամուլյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: