485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ առողջապահության նախարարության հանձնաժողովը Վայքի ծննդատան բժշկի գործողություններում անբարեխղճության հատկանիշներ չի հայտնաբերել
12:06
23 Սեպտեմբերի 2011

Հայաստանի առողջապահության նախարարության հանձնաժողովը նախնական ստուգումների արդյունքում Վայքի ծննդատան ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի գործողություններում կազմակերպչական կամ մասնագիտական սխալների հատկանիշներ չի հայտնաբերել, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

Հովհաննիսյանն օգոստոսի 14-ին ընդունել է Գնդեվազ գյուղի բնակիչ Հայարփի Տոնոյանի ծննդաբերությունը, որը գտնվել է նրա վերահսկողության տակ է ողջ հղիության ընթացքում:

Երեխան ծնվել է ժամը 23:00-ին ծանր վիճակում, ինչից հետո մի քանի ժամվա  ընթացքում տեղափոխվել է Երևանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց` սահմանված կարգի համաձայն: Հիվանադնոցում նորածնի վիճակի նկատմամբ պատշաճ վերահսկողություն է սահմանվել, սակայն, չնայած ձեռնարկված քայլերին` տղայի կյանքը չի հաջողվել փրկել: Երկու շաբաթ խորը կոմայում գտնվելուց հետո սեպտեմբերի 4-ին` ժամը 03:25-ին, երեխան մահացել է:

Ըստ ծննդկանի հարազատների` ծննդաբերությունը ծանր է եղել, իսկ նորածին երեխային բժիշկներն իբր անհրաժեշտ բուժօգնություն չեն ցուցաբերել:

Բացի այդ, տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ բուժհաստատությունում նորածնի համար թթվածին չի եղել, հարմարություններ չեն եղել, իսկ անհրաժեշտ բոլոր բժշկական միջոցները պետք է ձեռք բերեին ծննդկանի հարազատները: Բժիշկներն այդ պնդումները հերքում են:

Այս գործի հանգամանքների ուսումնասիրմամբ զբաղվել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրամանով ձևավորված մասնագիական խումբը, որը գլխավորել է Հայաստանի գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Կալենտերյանը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՀՀ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում տվյալ գործի առնչությամբ: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։