478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն Հայաստանից Վրաստան էքսկուրսիոն տուրեր է կազմակերպում
17:13
22 Սեպտեմբերի 2011

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության  ուղևորափոխադրումների տնօրինությունը վրացական Elite Tour տուրիստական գործակալության հետ համատեղ կազմակերպում է «Վրաստանի սիրտը» և «Գինու տուր» զբոսաշրջային երկօրյա տուրեր, հաղորդում է ՀԿԵ-ի մամուլի ծառայությունը:

Շրջագայությունները նախատեսված են ինչպես շաբաթ և կիրակի, այնպես էլ աշխատանքային օրերի համար. ցանկացողները կարող են մեկնել Վրաստան Հարավկովկասյան երկաթուղու «Արմենիա» ֆիրմային գնացքով:

 

«Վրաստանի սիրտը» տուրի առաջին օրը զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ Թբիլիսիի տեսարժան վայրերին: Ծրագրում, մասնավորապես, ներառված են այցելություններ հին քաղաք, Նարիկալա ամրոց, Մետեխի տաճար, Սամեբա և Անչիսխաթի եկեղեցիներ, Թբիլիսիում գտնվող սինագոգներ, մզկիթներ և եկեղեցիներ, Խաղաղության կամուրջ, Թբիլիսիի պետական թանգարան: Քաղաքի պատմության ամենահետաքրքիր էջերի մասին կպատմի փորձառու զբոսավարը:

Այցելության երկրորդ օրը զբոսաշրջիկները կայցելեն Վրաստանի հին մայրաքաղաքը՝ Մցխեթա, ինչպես նաև Սվեթիցխովելի, Ջվարի և Շիո Մգվիմե վարքերը, Սամթավրո կուսանոց:

«Գինու տուր» ուղևորության ժամանակ զբոսաշրջիկները կայցելեն վրացական

գինեգործության հիմնական կենտրոնները՝ Կախեթի և Ցինանդալի: Ցինանդալիում տուրի մասնակիցներին սպասում են այցելություններ Ալեքսանդր Ճավճավաձեի տուն-թանգարան, գինու մառան և հնագույն գինիների էնոթեկա:

Նապարեուլիում զբոսաշրջիկները կայցելեն Գամտկիցուաշվիլի եղբայրների գինու մառան: Տուրի երկրորդ օրը զբոսաշրջիկները կայցելեն Մցխեթա և Թբիլիսի:  

Թբիլիսիում գտնվելու ժամանակ տուրի մասնակիցները ցանկության դեպքում կարող են անվճար ապրել զբոսաշրջիկների համակ հատուկ նախատեսված վագոնում, որը կկայանվի Թբիլիսի-ուղևորային երկաթուղային կայարանում:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: