478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
EURONEST –ի Սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստը կանցկացվի նոյեմբերին Երևանում
16:36
22 Սեպտեմբերի 2011

EURONEST-ի Սոցիալական, մշակութային և կրթական հարցերի հանձնաժողովի նիստը կանցկացվի նոյեմբերին Երևանում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Արևելյան գործընկերության» Խորհրդարանական վեհաժողովում (EURONEST) հայկական պատվիրակության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Մենք արդյունավետ աշխատանք ենք իրականացրել լիագումար նիստում, և այդ աշխատանքի արդյունքներից մեկն այն փաստն է, որ EURONEST-ի սոցիալական հարցերի հանձնաժողովի հաջորդ նիստը, որի համանախագահը պատգամավոր Արտակ Զաքարյանն է, կանցկացվի Հայաստանում»,- ասաց Ստեփանյանը:

Խորհրդարանական վեհաժողովի (EURONEST) առաջին լիագումար նիստն անցկացվել է սեպտեմբերի 14-15-ը Ստրասբուրգում:

Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության գործերի հավատարմատար Օննո Սիմոնսն իր հերթին հույս հայտնեց, որ առաջիկա նիստին կմասնակցի նաև Ադրբեջանը:

«EURONEST-ի հանձնաժողովներից մեկի հաջորդ նիստը կանցկացվի Բաքվում, և մենք նույնպես հույս ունենք, որ հայկական կողմը կմասնակցի դրա աշխատանքներին»,- ընդգծեց նա:

Euronest-ը միջխորհրդարանական վեհաժողով է, որը ստեղծվել է «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում: Այն միջխորհրդանական ժողով է, որում ընդգրկված են Եվրախորհրդարանի և ծրագրում ներառված երկրների օրենսդրական մարմինների ներկայացուցիչները:

 «Արևելյան գործընկերությունը» լեհ-շվեդական նախաձեռնություն է՝ հարևանության քաղաքականության շրջանակներում, որն ուղղված է հետխորհրդային երկրների և ԵՄ-ի միջև հարաբերությունների բարելավմանը։ «Արևելյան գործընկերությունը» պետք է ընդգրկի Եվրամիության վեց հարևան երկրներին՝ Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային և Բելառուսին։ Ծրագրի շրջանակներում ԵՄ-ն այդ երկրներին կհատկացնի 600 միլիոն եվրո 2009-2013 թթ.-ին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: