478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ռազմական ավիացիան անցավ Երևանի Հանրապետության Հրապարակի վրայով
12:43
21 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռազմական ավիացիան անցավ  Երևանի Հանրապետության Հրապարակի վրայով, որտեղ անցկացվում է Հայաստանի  անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը:

Հրապարակի վրայով անցան մի քանի տասնյակ գրոհայիններ և ուղղաթիռներ:

Այնուհետև հրապարակ է մտավ զրահատեխնիկան, հրետանին, հրթիռային համակարգերը, հայկական արտադրության ՀՕՊ համակարգերը:

Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված աննախադեպ զորահանդես է անցկացվում Երևանի Հանրապետության հրապարակում:Զորահանդեսին հետևում է երկրի զինվորական և քաղաքական բարձրագույն ղեկավարությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ներկաների թվում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ  Կաթողիկոսը և Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը:

Զորահանդեսի հրամանատարն է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը, զորահանդեսն ընդունում է հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Զորահանդեսին, որոշ տվյալներով, մասնակցում է շուրջ չորս հազար մարդ, և կներկայացվի ռազմական տեխնիկայի ավելի քան 300 միավոր:

Հանրապետության Հրապարակով կանցնեն Հայաստանի ԶՈՒ, Արցախի Պաշտպանության բանակի, ռուսական 102-րդ ռազմակայանի բոլոր զորքերը:

Բացի զրահատեխնիկայից, կցուցադրվի այնպիսի հզոր տեխնիկա, ինչպես «Տոչկա-ՈՒ» տակտիկական հրթիռային համալիրները, «Սմերչ» համակարգերը, Էլբրուս 9К72 օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրը (НАТО SS-1c Scud B դասակարգմամբ), շարժական զենիթահրթիռային С-300 ПМ համակարգը և այլ տեխնիկա: Կցուցադրվի նաև ավիացիան, այդ թվում` «Կռունկ» հայկական անօդաչու թռչող սարքերը:

Նորույթ կլինի զինվորական հոգևորականության ներկայացուցիչների մասնակցությունը շքերթին: Հոբելյանական զորահանդեսում զինվորական հոգևորականները կանցնեն Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Էջմիածնում օծված նոր դրոշի ներքո:

Զորահանդեսը կցուցադրի անկախության 20 տարիների ընթացքում հայկական բանակի նվաճումները:

Հայկական բանակը համարվում է տարածաշրջանի ամենամարտունակներից մեկը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: