485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն իր բոլոր խնդիրներով հանդերձ կայացած պետություն է. նախագահ
12:39
21 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն իր բոլոր խնդիրներով հանդերձ այսօր կայացած պետություն է, ինչի մասին է վկայում այսօրվա զորահանդեսը, ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ:

«Ամենաթանկը, ինչ ունենք, դա անկախության սերունդն է, ազատ երկրի քաղաքացիները, ովքեր իրենց այլ կարգավիճակում չեն պատկերացնում: Մի սերունդ, որը կարող է շատ բան տալ իր երկրին և ժողովրդին, բայց ունի իր հոգսերն ու պահանջները, ինչն առաջընթացի ամենալուրջ ազդակն է»,- ասաց նա:

Շնորհավորելով հայությանը Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ` հայկական պետության ղեկավարը նշեց, որ 20 տարի առաջ այս օրը անկախության հանրաքվեի բազմաթիվ մասնակիցներ քվեաթերթիկը քվեատուփ են իջեցրել սեփական երեխաների և թոռների ձեռքերով:

«Այդ երեխաները, ովքեր այսօր արդեն հասուն մարդիկ են, պետք է ժառանգեին երկիրն ու ապրեին ազատ և անկախ Հայաստանում: Մեր ժողովրդի ընտրությունը խորապես գիտակցված է: Մենք հասկանում էինք, որ խորհրդային նախկին պետություններից ոչ մեկն այնքան անբարենպաստ մեկնարկային պայմաններ չուներ, ինչպես մենք` երկրի զգալի մասն աղետի գոտի էր, և մենք կանգնած էինք պատերազմի շեմին, սակայն մենք քվեաթերթիկները տվեցինք մեր երեխաների ձեռքը և ասացինք. «Այո', պատրաստ ենք ազգովի սխրանք գործելու: Եվ գործեցինք», - ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ նա, ով 90-ականների սկզբին չի եղել Հայաստանում և վավերագրական կադրեր է դիտել, պարզապես չի հավատում, որ այդպես եղել է, և նույնիսկ երևանյան փողոցների կադրերը կարծես մեկ այլ աշխարհից էին` «չխոսելով արդեն ռմբակոծման մեջ գտնվող մեր սահմանների, քաղաքների և Արցախի մասին»:

«Հայաստանի անկախության վերականգնումը տոն էր և մեր երազանքի իրականացումը, բայց առաջին հերթին` մեր անվտանգության, տնտեսության, մեր ներկայի և ապագայի պատասխանատվությունը: Կեցցե Հայաստանի ժողովուրդը, որ անցավ հրի ու սրի միջով, անցավ գալիք Հայաստանի նկատմամբ անսահման հավատով, միասնական կեցվածքով»,- ասաց Սարգսյանը:
 
«Կեցցե անկախ Արցախը, որ նաև իր զավակների արյամբ գրեց մեր նորագույն պատմության ամենափառավոր էջը: Կեցցեն հայ կամավորները, որոնցից շատերը ճակատագրական պահին դարձան հայի արժանապատվությունն ու ինքնասիրությունը մարմնավորողներ և շինարարներին, որ բարձրացրեցին մեր քաղաքներն ու գյուղերը: Եվ ամենակարևորը` Կեցցե հայոց հաղթական բանակը, որ խաղաղության ու կայունության անփոխարինելի բաղադրիչ է տարածաշրջանում: Կեցցե շինարարները, ովքեր երկրաշարժից հետո բարձրացրել են ավերված քաղաքներն ու գյուղերը: Կեցցե հայկական սփյուռքը, որը եթե միշտ մեր կողքին է եղել, ապա այժմ նրա անմիջական շարունակությունն է»,- ասաց նախագահը:

Նա նշեց, որ Հայաստանի քաղաքական կշիռն աշխարհում անհամեմատ ավելին է, քան նրա աշխարհագրական չափերը և դա առաջին հերթին կազմակերպված ու հայրենանվեր սփյուռքի արժանիքն է:  

Հայ ժողովուրդը  սեպտեմբերի 21-ին նշում է երկրի անկախության 20-րդ տարեդարձը: Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց  հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։