482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի զինվորական շքերթը Բաքվին իր սպառնալիքների անիրական լինելը կցուցադրի. փորձագետ
19:00
20 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Անկախության 20-ամյակի կապակցությամբ Երևանում կայանալիք զինվորական շքերթի ժամանակ հայկական բանակի սպառազինության ցուցադրումը կզրկի Ադրբեջանին իր ռազմական սպառնալիքների իրական լինելու վերջին փաստարկից, կարծում է ռազմական փորձագետ, Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը:

Զինվորական շքերթը կանցկացվի սեպտեմբերի 21-ին Երևանում՝ հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ:

«Հատկանշական է, որ շքերթի փորձի ժամանակ առաջին անգամ ցուցադրվել են «Տոչկա-ՈՒ» տակտիկական հրթիռային համալիրները»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Մինասյանը:

Ըստ նրա՝ «Տոչկա-ՈՒ»-ի, ինչպես նաև համազարկի մյուս համակարգերի ցուցադրումը, թույլ է տալիս ոչ միայն վերականգնել հեռավոր խոցման  համակարգերի հավասարակշռությունը, այլ նաև փաստացիորեն զրկում է Ադրբեջանին իր ռազմական սպառնալիքների իրական լինելու վերջին փաստարկից:

Նա նաև տեղեկացրել է, որ շքերթի փորձի ընթացքում արդեն մի շարք անակնկալներ են մատուցվել, մասնավորապես՝ առաջին անգամ ցուցադրվել են Էլբրուս 9К72 օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրը (НАТО SS-1c Scud B դասակարգմամբ), շարժական զենիթահրթիռային С-300 ПМ համակարգը:

«Հայաստանում նման սպառազինության առկայությունն առավելագույն զսպող  գործոնն է, որը խոչընդոտում է ռազմական գործողությունների վերսկսմանը»,- ընդգծեց նա:

Ըստ փորձագետի՝ նման պայմաններում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի գնալ ամրությունների գծի ամբողջովին ճեղքման, ինչի պատճառով տասնյակ հազարավոր զինվորներ կզոհվեն:

Ակնկալվում է, որ շքերթը ժամանակակից Հայաստանի պատմության մեջ խոշորագույներից մեկն է լինելու, որի ընթացքում ցուցադրվելու են հայկական բանակին պատկանող ռազմական տեխնիկայի տեսակները, այդ թվում՝ սեփական արտադրության: Խոսքը, մասնավորապես,  «Կռունկ» հայկական անօդաչու թռչող սարքերի մասին է:

Զինվորական շքերթին նաև կմասնակցեն Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։