483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետը շնորհավորել է համաքաղաքացիներին Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ
18:16
20 Սեպտեմբերի 2011

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեքշաբթի շնորհավորել է համաքաղաքացիներին՝ Հայաստանի  անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«20 տարի առաջ մեր ժողովուրդը համախմբվեց հայության դարավոր երազանքի՝ անկախության գաղափարի շուրջ, որն այսօր պատմական իրողություն է, մեր ժողովրդի մեծագույն  ձեռքբերումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համաքաղաքացիներին դիմելով՝ Կարապետյանը նշեց, որ անկախության յուրաքանչյուր տարին պայքար էր ու հաղթանակ, և այսօր էլ  20-ամյա հոբելյանը նշող Հայաստանի Հանրապետությունը վստահ քայլերով շարժվում է առաջ՝ համոզված, որ զարգացման ճանապարհն անբեկանելի է:

«Մենք հավատարիմ ենք մեր  պատմական ընտրությանը, ինչը բազմիցս վերահաստատել ենք մեզ պարտադրված մարտահրավերներին դիմակայելով,  կառուցել, կառուցում ու կառուցելու ենք ազատ ու անկախ Հայաստանի ապագան»,- ասվում է ուղերձում:  

Ըստ քաղաքապետի՝ անկախության տարիների ձեռքբերումները, պետության օր օրի  աճող հեղինակությունն ու վարկը ժամանակակից աշխարհում լավագույն ապացույցն են, որ «տակավին երիտասարդ մեր պետությունն արժանի ժառանգորդն է հազարամյա պատմություն ունեցող մեր ավանդույթների»:

Բացի այդ քաղաքապետը նշեց, որ այս նշանավոր տոնի  հետ երկիրը նշում է նաև  սիրելի մայրաքաղաքի 2793-րդ տարեդարձը։ «Արդեն ավանդույթ դարձած  «Էրեբունի-Երևանը»  համայն հայության տոնն է՝  հայրենիքի հետ մեր ժողովրդի տարբեր հատվածների կապերի սերտացման, մեր պետականության շուրջ համախմբման լավագույն առիթներից մեկը»,- ասաց նա:

Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ ժողովրդի միասնականությունը, պետության շուրջ համախմբվածությունը, Երևանի հանդեպ անկեղծ սերն ու նվիրվածությունը հայ ժողովրդի հզորության գրավականն է:

«Սրտանց ցանկանում եմ, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, տարեցտարի զարգացող, ծաղկող ու լուսարձակող  միշտ հին ու նոր մեր մայրաքաղաքի  մասին խոսելիս առանձնահատուկ ջերմությամբ ու հպարտությամբ ասի՝ «Իմ Երևան»: Շնորհավո՛ր տոնդ, Հայաստա՛ն, շնորհավո՛ր տոնդ, Երևա՛ն»,- իր ուղերձում նշել է քաղաքապետը:

Այս տարի սեպտեմբերի 21-ին նշվում է ՀՀ անկախության 20-ամյակը և Երևանի օրը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։