486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ժամանակակից հայ կոմպոզիտորներերի երաժշտությունը պետք է հնչի Ռուսաստանում. Գերգիև
15:46
20 Սեպտեմբերի 2011

Ժամանակակից հայ կոմպոզիտորների երաժշտությունը կարող է և պետք է հնչի Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, ասաց Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն, թատերական նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը:

Վալերի Գերգիևի ղեկավարությամբ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը նախօրեին ելույթ է ունեցել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ ՀՀ անկախության 20-ամյակին և Երևանի 2793-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում:

«Ժամանակակից հայ կոմպոզիտորների երաժշտությունը կարող է և պետք է հնչի Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում: Ես կնպաստեմ դրան: Ընդհանրապես, ցանկալի է ավելի հաճախ նման ակցիաներ անել, երբ մենք միմյանց հիշեցնում ենք, թե որքան շատ բան է մեզ կապում»,- նախօրեին ճեպազրույցի ժամանակ հայ լրագրողներին ասաց Գերգիևը:

Երաժիշտը հիշեցրեց, որ իր կենսագրությունը սերտորեն կապված է Հայաստանի հետ, և այդ ժամանակաշրջանն անվանել է իր կյանքի վառ էջը:

Նա լրագրողներին ասաց, որ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում աշխատանքի տարիներն իր համար մեծ բարեկամության և հսկայական երկացանկի են վերածվել:

Գերգիևը տեղեկացրեց, որ արդեն հասցրել է Հայաստանում հանդիպել իր ընկերներից մի քանիսին, և միաժամանակ պատմեց, որ նաև շատ հայ ընկերներ ունի Ռուսաստանում:

Նա ընդգծեց, որ «երջանիկ է, որ գտնվում է Հայաստանում, և կրկնակի ուրախ է, որ դա համընկնում է նման տոնակատարությունների հետ»:

«Հուսով եմ, որ 20-ամյակը, այնուհետև 30,40, 50-ամյակները միշտ անցնելու են հոյակապ երաժշտական իրադարձությունների ֆոնի ներքո: Ես գիտեմ, որ այդպես էլ կլինի, քանի որ Հայաստանը երաժշտության երկիր է»,- նշեց մաեստրոն:

Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Ռուսաստանի հին նվագախմբերից մեկն է։ Դրա պատմությունը ծագել է Սանկտ Պետերբուրգի առաջին նվագախմբից՝ Կայսերական օպերայից և հաշվառում է ավելի քան 200 տարի։ Մեր օրերում Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի խոշոր երաժշտական հրատարակչությունների ականավոր քննադատների հարցումների արդյունքներով՝ այն մտնում է աշխարհի լավագույն նվագախմբերի ցուցակում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։