478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԿԸՀ-ի նորընտիր ղեկավարը շեշտը կդնի Ընտրական նոր օրենսգրքի գործնական կիրառման վրա
20:04
19 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ ԿԸՀ-ի նորընտիր ղեկավար Տիգրան Մուկուչյանը կշեշտադրի Ընտրական նոր օրենսգրքի գործնական կիրառումը, երկուշաբթի ասաց նա լրագրողներին այդ պաշտոնում ընտրվելուց հետո:
Մուկուչյանը երկուշաբթի միաձայն ընտրվեց ԿԸՀ-ի նոր նախագահ: Ավելի վաղ նա զբաղեցնում էր Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի պաշտոնը: ԿԸՀ-ի նախկին նախագահ Գարեգին Ազարյանն անժամանակ մահացավ սեպտեմբերի 10-ին՝ սրտամկանի կաթվածից:
«Նոր Ընտրական օրենսգրքին համապատասխան պետք է լուրջ փոփոխություններ իրականացվեն ընտրական գործընթացների պատշաճ կազմակերպման համար: Աշխատանքի մի մասն արդեն կատարված է, և իմ խնդիրն է՝ հասկանալ դրանց ծավալն ու կազմակերպել օրենսդրությամբ ամրագրված փոփոխությունները, որպեսզի տեղի ունեցող ընտրական գործընթացներն իրականցվեն պատշաճ և օրենսդրության սահմանված կարգով»,- ասաց Մուկուչյանը:

Հայաստանի խորհրդարանը 2011 թվականի մայիսի 26-ին լրացումներ է կատարել Ընտրական օրենսգրքում, որոնք ընտրական օրենսդրության էական բարեփոխումներ են ենթադրում:

Ըստ նրա, նոր օրենսգրքում կան բազմաթիվ նոր դրույթներ և մոտեցումներ, որոնց նպատակն ընտրական գործընթացների առավելագույն պարզեցումն ու դրանք միջազգային չափանիշներին հասցնելն է: «Եթե լիարժեք իրագործվեն Ընտրական օրենսգրքի բոլոր փոփոխությունները, ապա ընտրությունները կարելի է պատշաճ մակարդակով անցկացնել»,- ասաց Մուկուչյանը:

Նա նշեց, որ որպես ԿԸՀ-ի ղեկավար մտադիր է կատարել օրենքի տառին հետևելու իր խոստումը, իսկ բոլոր ընտրահանձնաժողովները կկազմակերպեն իրենց աշխատանքն իրավական նոր նորմերին համապատասխան, որոնք կենթարկվեն բացառապես օրենսդրությանը և Սահմանադրությանը:

Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի անդամի պաշտոնում նրա թեկնածության առաջադրման և այդ կառույցի ղեկավարի ընտրման հարցին, ապա, ինչպես նշեց Մուկուչյանը, իր թեկնածությունը ներկայացվել է նախագահին Վճռաբեկ դատարանի նախագահի կանոնակարգին համապատասխան, իսկ ընտրություններն անցկացվել են օրենսդրությամբ սահմանված կարգով: 

«Հանձնաժողովը նպատակահարմար համարեց ներկայացնել իմ թեկնածությունը, և ես չառարկեցի, առաջնորդվելով իմ կենսափորձով, քանի որ մի ժամանակ զբաղեցրել եմ ԿԸՀ-ի անդամի պաշտոն (1996-1998 թթ.), ավելի ուշ աշխատել եմ Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ, որտեղ նույնպես գործ եմ ունեցել ընտրական գործընթացի հարցերի հետ: Ոլորտն ինձ ծանոթ է, և ես կփորձեմ գործի դնել իմ փորձը»,- նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
Նա ընդգծեց նաև, որ, նախկինում լինելով ԿԸՀ-ի անդամ, իսկ այնուհետև՝ իրավաբան և ԿԸՀ-ի լիազոր ներկայացուցիչ, ըստ էության պաշտպանել է ոչ թե առանձին անձանց, այլ կառույցի շահերը և որոշումների իրավասությունն ու իրավահավասարությունը: Նա ավելացրեց, որ հետագայում էլ կշարունակի առաջնորդվել օրենքի տառով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։