486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության պատմության մասին պատմող թանգարաններ պետք է ստեղծվեն արտասահմանի հայկական խոշոր համայնքներում. Դեմոյան
19:55
19 Սեպտեմբերի 2011

Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատմության մասին պատմող թանգարաններ պետք է ստեղծվեն արտասահմանյան բոլոր հայկական խոշոր համայնքներում ողբերգության 100-ամյակի կապակցությամբ, հայտարարեց Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Ցավոք, այսօր գործող թանգարաններից ոչ շատերն են կարող պատշաճ մակարդակով իրականացնել Ցեղասպանության մասին տեղի հանրության իրազեկման գործառույթը: Մենք պետք է ժամանակակից ցուցահանդեսներ կազմակերպենք մոլորակի տարբեր անկյուններում»,- երկուշաբթի ասաց Դեմոյանը Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների Համահայկական համաժողովի ընթացքում:
Աշխարհի 45 պետություններից, այդ թվում՝  ԱՊՀ բոլոր երկրներից (բացառությամբ Ադրբեջանի) ժամանած ավելի քան 500 ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողով է սկսվել երկուշաբթի Երևանում:

Դեմոյանի խոսքով՝ առաջիկա երեք տարիներին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մոտ 30 նոր ցուցահանդես է կազմակերպել նոր նյութերի օգտագործմամբ:

«Մենք կարող ենք ներկայացնել արդեն պատրաստի ցուցահանդեսները Սփյուռքի մեր հայրենակիցներին, և նրանց մնում է միայն ներկայացնել այդ ցուցահանդեսներն իրենց համայնքներում»,- ընդգծեց նա:

Դեմոյանը նշեց նաև, որ Հայոց ցեղասպանության հարցը չպետք է միջազգային հանրության կողմից ընկալվի բացառապես հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում:

«Մենք պետք է օգտագործենք հնարավոր բոլոր հարթակները, որպեսզի իրազեկենք միջազգային հանրությունը Ցեղասպանության մասին և ներկայացնենք այն համաշխարհային պատմության, ողջ մարդկության ողբերգության և հետագայում նմանատիպ ողբերգությունների կասեցման համատեքստում, ինչը կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին»,- ասաց նա:

Բացի այդ, ինչպես նշեց Դեմոյանը, շատ կարևոր է Հայաստանի և Սփյուռքի ջանքերի միավորումը Ցեղասպանության դատապարտման գործում, քանի որ Սփյուռքում կան կայացած կառույցներ, որոնք հսկայական աշխատանք են իրականացրել այդ բնագավառում:
«Կարևոր չէ, թե ով է այս կամ այն նախաձեռնության հեղինակը՝ չափազանց կարևոր է համատեղ ուժերով ստեղծել Սփյուռքի և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ուժերը միավորող տեղական կառույցներ»:
Դեմոյանն ընդգծեց նաև, որ, չնայած, 2015 թվականը խորհրդանշական է յուրաքանչյուր հայի համար, պետք չէ այդ տարեթիվը ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարի ավարտ համարել:
«Մենք դեռ շատ գործեր ունենք, և պետք է կրկնապատկենք մեր ջանքերը և 2016 թվականին, և 2017-ին: Կշարունակենք աշխատել, մինչև մեր ժողովրդի շահերը չվերականգնվեն»,- հավելեց նա:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: