+21
Եղանակը Երևանում
Հայ
Արցախը շահագրգռված է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության զարգացման հարցում. ԼՂՀ նախագահ
11:59
19 Սեպտեմբերի 2011

Հայրենիք-Սփյուռք միասնությունը ինչպես Հայոց անկախ պետականության գոյատևման ու զորացման, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցների ազգային ինքնության պահպանման հիմնասյուներից մեկն է, Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովի ընթացքում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Աշխարհի 45 պետություններից, այդ թվում ԱՊՀ բոլոր երկրներից՝ բացի Ադրբեջանից,  ավելի քան 500 ներկայացուցիչների մասնակցությամբ Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների աննախադեպ համահայկական համաժողովը բացվել է երկուշաբթի Երևանում: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում են Հայաստանի և Ղարաբաղի նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը:

«Հենց այս միասնության շնորհիվ մենք կարողացանք դիմակայել ամենածանր իսկ փորձություններին և կանգնել կայուն զարգացման ուղու վրա: Այն դինամիկ համակարգ է, որի ճկունությունն ու արդյունավետությունը պահպանելու համար անհրաժեշտ է հաշվի առնել միջազգային ասպարեզում և տարբեր երկրներում տեղի ունեցող փոփոխություններն ու զարգացումները: Դա պահանջում է Հայրենիքի և Սփյուռքի պետական, քաղաքական, հասարակական, գիտակրթական, մշակութային և այլ շրջանակների միջև համագործակցության սերտացում, փոխգործակցության նոր եզրերի որոնում ու նախանշում»,- ասել է Սահակյանը:

Ըստ նրա՝ Սփյուռքում այս գործընթացի առանցքային օղակն է տարբեր կազմակերպությունների ղեկավարների ինստիտուտը: «Օղակ, որը երևի թե ավելի լավ է տիրապետում սփյուռքահայերի կյանքի զարկերակին, համայնքներում առկա խնդիրներին և նրանց լուծման ուղիներին: Այս տեսանկյունից կարևոր եմ համարում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված համաժողովը, որը կարող է դառնալ մեր ժողովրդի և երկու հայկական պետությունների համար կարևորություն ունեցող թեմաների քննարկման հարթակ»,- ասել է ԼՂՀ նախագահը:

Նա նշել է, որ համագործակցության նման ձևաչափը ավելի քան պահանջված է և պրակտիկ աշխատանքների իրականացման համար հանդիսանում է թերևս ամենաարդյունավետ տարբերակներից մեկը: Արցախը շահագրգռված է ու պատրաստակամ այս հարթությունում աշխատել` այն դիտարկելով որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործնական  մեխանիզմ:

«Վստահ եմ, որ այս համաժողովը կնպաստի մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման հայրենանվեր գործին: Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, իսկ նրա մասնակիցներին` հաջողություններ` հանուն հայոց պետականության հզորացման ու մեր համազգային նպատակների իրականացման»,- ասել է նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: