478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայ մարզիկն «արծաթ» է նվաճել ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում
18:50
17 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Հայ մարզիկ Գոռ Մինասյանն արծաթե մեդալ է նվաճել մինչև 20 տարեկան պատանիների և մինչև 23 տարեկան մարզիկների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվում էր Բուխարեստում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:

Մինասյանն 105 կգ-ից ավելի քաշային կարգում երկամարտում հավաքել է 395 կգ (179+216) և հաղթող Լաշա Թալախիձեից (Վրաստան) հետ է մնացել 7 կգ-ով: Երրորդ տեղը զբաղեցրել է ռուս Մագոմեդ Աբուևը:

Ավելի վաղ մինչև 23 տարեկան մարզիկների մրցավեճում 77 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել Աղասի Աղասյանը, իսկ ռուսաստանաբնակ երկու հայեր` Սերգեյ Պետրոսյանը (69 կգ) և Ալեքսանդր Սաֆարյանը (77 կգ), դարձել են արծաթե մեդալակիրներ:

Բոլորովին վերջերս Գոռ Մինասյանը դարձել է Լեհաստանում անցկացվող Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան (մինչև 17 տարեկան) առաջնության հերոս:

Հանդես գալով ավելի քան 94 կգ քաշային կարգում` նա դարձել է լավագույնը երկու վարժություններում և երկամարտի հանրագումարում:

Հայաստանյան հսկան երկրորդ մոտեցման «հրում» վարժությունում բարձրացրել է 181 կգ` 6 կգ-ով բարելավելով Եվրոպայի և Աշխարհի նախկին ռեկորդը, որը նույնպես պատկանում է հայ մարզիկ Ռուբեն Ալեքսանյանին, իսկ «պոկում» վարժությունում Մինասյանը բարձրացրել է 209 կգ` երկամարտի հանրագումարում հավաքելով 390 կգ, ինչը 5 կգ-ով զիջում է Ռուբեն Ալեքսանյանի ռեկորդին: Նշենք, որ երկու վարժություններում էլ Գոռ Մինասյանն օգտվել է երկու մոտեցումից` հրաժարվելով երրորդից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: