481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն նշում է գնացքների` գծերից դուրս գալու թվի կրճատումը
15:50
17 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն նշում է գնացքների` գծերից դուրս գալու թվի կրճատումը, ասաց  ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը «Գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը. 1-Ն հրամանի կատարումը առաջին կիսամյակում» թեմայով գիտատեխնիկական խորհրդի նիստի ընթացքում:  

Ինչպես շաբաթ օրը «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, նիստում Խակովը նշեց, որ երկաթուղում ընդունված են գնացքների անվտանգության ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցները, սակայն դրանք կատարելագործման կարիք ունեն:

«Այժմ կարելի է խոսել որոշ կայունության, գնացքների գծերից դուրս գալու և վթարների դեպքերի կրճատման մասին, սակայն դա բավարար չէ: Տարին մոտենում է ավարտին և մեզ մոտ պիտի երկրորդ շունչը բացվի», - նշեց Խակովը:

Ընկերության առաջին փոխտնօրենը խորհրդի մասնակիցներին առաջարկեց  «ինտելեկուալ գրոհ» կազմակերպել և կյանքի կոչել գնացքների անվտանգության ապահովման բոլոր առաջարկները:

Նիստի ժամանակ մասնակիցները քննարկեցին վթարների կանխարգելման, անվտանգության կետերի աշխատանքի կազմակերպման, կադրերի նախապատրաստման, ենթակառուցվածքի կատարելագործման խնդիրները:

Գնացքների անվտանգության ապահովումը «ՀԿԵ» ՓԲԸ գործունեության գերակա ուղղություններից է, որին 2010 թվականին ուղղվել էր ընկերության ներդրումային ծրագրի մոտ 60 տոկոսը։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: