481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրները» ծրագիրն է մեկնարկում Երևանում սեպտեմբերի 19-ին ՌԴ դեսպանի մասնակցությամբ
14:25
16 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրները» ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Նախագիծն իրականացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ծրագրի (ԱԴԾ) ցանցում ներառված Հայաստանի 11 դպրոցներում` Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ներգրավմամբ:

Ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ին Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցում Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հյուրընկալմամբ: Արարողությանը ներկա են գտնվելու ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԳՆ փոխնախարարը, ՀՀ-ումն հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ և այլ բարձրաստիճան այրեր:

Ծրագիրը աշակերտներին հնարավորություն է ընձեռում տարբեր երկրների դեսպանների հետ անմիջական շփման միջոցով հաղորդակից դառնալ այդ երկրների պատմությանը, մշակույթին, ավանդույթներին և արժեքներին, ինչպես նաև պատասխաններ ստանալ իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերին: <Ծրագիրն ընդլայնում է աշակերտների մտահորիզոնը, նպաստում ժողովրդների միջև փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի, բարեկամության խորացմանը>,- նշեցին մամուլի ծառայությունից:

ԱԴԾ դպրոցների գործունեությունը ծավալվում է 4 հիմնական թեմաների շուրջ` ՄԱԿ-ի, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը ժամանակակից աշխարհում, արդի մարտահրավերների հաղթահարման գործում, կրթություն հանուն խաղաղության, մարդու իրավունքների, ժողովրդավարության  և հանդուրժողականության ամրապնդման, շրջակա միջավայրի պահպանում, առողջ կենսակերպի քարոզչություն, միջմշակութային ուսուցում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ԱԴԾ ծրագիրը գործում է 1953 թվականից` միավորելով 9000 ավելի ուսումնական հաստատություն ավելի քան 180 երկրներում:

Ծրագրի նպատակն է դպրոցների համաշխարհային ցանցի միջոցով կյանքի կոչել ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքները` կրթության միջոցով աջակցել խաղաղությանը և միջազգային համագործակցությանը, նպաստել մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը, մարդկային, ինչպես նաև որակյալ կրթության զարգացմանը:

Հայաստանում ԱԴԾ ծրագիրը գործում է 1997թ. մարտից: Ծրագրի համակարգումը իրականացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովը և Կրթության և գիտության նախարարության համապատասխան ստորաբաժանումը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: