484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի տոնակատարությունները կմեկնարկեն Մարիինյան թատրոնի նվագախմբի ելույթով
14:21
16 Սեպտեմբերի 2011

ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի և Էրեբունի-Երևան տոնական միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 19-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Մարիինյան թատրոնի լեգենդար սիմֆոնիկ նվագախմբի ելույթով` Վալերի Գերգիևի գլխավորությամբ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Միջոցառումների կազմակերպման հանձնաժողովից, նույն օրը Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Էդ. Միրզոյանի և Ա. Բաբաջանյանի 90-ամյակներին նվիրված կամերային երաժշտության երեկո:

Սեպտեմբերի 20-ին տեղի կունենա «Մատենադարան» հնագույն ձեռագրերի երևանյան ինստիտուտի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը: Նույն օրը միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի Ազգային գրադարանում և Խնկո Ապոր անվան Երևանի մանկական գրադարանում, իսկ երեկոյան Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում կկայանա «Տիգրան Համասյան և ընկերներ» ջազ համերգ: 

Հայաստանի անկախության հռչակման օրը` սեպտեմբերի 21-ին, տոնական միջոցառումները մեկնարկում են առավոտյան հանդիսավոր ռազմական շքերթով:

Կեսօրից հետո Երևանի Հյուսիսային պողոտայում կանցկացվեն ցուցահանդեսներ, նորաձևության ցուցադրություններ և երաժշտական բեմադրություններ «Վարպետաց քաղաք» ընդհանուր խորագրով: Ազգագրական երգ  ու պարի համույթների մասնակցությամբ «Երկիր Նաիրի»  համերգ կկայանա Մեսրոպ Մաշտոցի անվան պողոտայում 7 ժամ շարունակ:

Աբովյանի փողոցում կցուցադրվի «Հայաստանի առաջին հանրապետության հռչակումն ու հին Երևանի գույները» բեմադրությունների շարքը: Միաժամանակ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա ջազ համերգ:

Մարտիրոս Սարյանի արձանի հարևանությամբ կբացվի նկարների, քանդակների և գորգերի ցուցադրություն, իսկ Անգլիական այգում կկայանա «Առողջ երևանցի» առողջարար ակցիան, ինչին կհետևի «Իմ սրտի ձայնը» համերգը:

Կկայանան նաև մի շարք սպորտային միջոցառումներ, մասնավորապես, Կիրովի այգում, Կարապի լճի վրա, որտեղ վինթսերֆինգի ցուցադրական մրցումներ կանցկացվեն: Մոսկվայի տան մոտից մեկնարկում է «Անկախության հաղթական ուղին» հեծանվավազքը, որը կավարտվի Էրեբունի Թանգարանի մոտ, իսկ Ռոսիայի հրապարակից դեպի «Մատենադարան» կկայանա վազքի 2793-մետրանոց մրցում:

Հեղինակային երգի, դասական և ազգագրական երաժշտության զանազան համերգներ, ինչպես նաև հայկական ավանդական Կոխ մարզաձևի ցուցադրական ելույթներ կանցնե Մոսկվայի պուրակում, Հյուսիսային պողոտակում, Վիլյամ Սարոյանի հուշարձանի հարևանությամբ և այլ վայրերում:

Երեկոյան Հանրապետության Հրապարակում կկայանա «Հերոսական բալլադ» համերգ- ներկայացումը, որին կհետևեն տոնական հրավառությունն ու դիսկոտեկը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: